BBC-ին տված հարցազրույցում հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը հայտարարել է.«Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը:Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ների կողմից իմ դեմ ձեռնարկվող հարձակումների ողջ իմաստը հետևյալն է՝ եթե ինչ-որ մեկը գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում ներկայացրել եմ բազմաթիվ երկրների շահեր, օրինակ՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի: Այդ ամենը, սակայն, ոչ մի կապ չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը ոչ մի նշանակություն չունի»:
Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի գործին, ապա Ամալ Քլունին բացատրել է, թե ինչու է համաձայնել զբաղվել այդ գործով:
«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն դիմում է այդպիսի աղաղակող քայլերի՝ ազատազրկելով լրագրողին, որպեսզի նա չկարողանա ասել ճշմարտությունը: Դա ինձ պարզապես վրդովվեցրեց, ու ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար»,- ասել է ճանաչված փաստաբանը:
«Խադիջա Իսմայիլովան, երևի թե, մինչ օրս ազատազրկության մեջ գտնվող ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալն է»,- հավելել է նա:
Հայտնի է, որ նա և Նանի Յանսենը կներկայացնեն Իսմայիլովայի շահերը ՄԻԵԴ-ում, որտեղ մոտ ժամանակներս կկայանան գործով լսումները:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը