Ու՞մ է Գարիկ Սարգսյանը տվել մարզպետարանի միջոցներից ավելի քան 3 մլն 490 հազար դրամ

politik.am

Արարատի մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ձեռքի տակ եղած ֆինանսական միջոցների մի մասը բաշխում է իր ծանոթ-բարեկամների, մտերիմների միջև: Ըստ մեր աղբյուրի, մարզպետի նման որոշումներին չի կցվում համապատասխան հավելվածը, որի միջոցով կարելի կլիներ տեսնել, թե որոշմամբ նախատեսված գումարը ու՞մ է տրվել և ի՞նչ չափով:

Արարատի մարզպետարանի կայքն ուսումնասիրելով պարզեցինք, որ այս տարվա մայիս ամսից մինչև հոկտեմբեր ամիս դրամական օգնություն տրամադրելու յոթ որոշման մեջ չկա կցված հավելված (որոշում 1, 2, 3, 4, 5, 6, 7): Ըստ այդ որոշումների մարզպետը, որպես միանվագ օգնություն բաժանել է ավելի քան 3 մլն 490 հազար դրամ:

Պետք է նկատել, որ մարզպետի ոչ բոլոր որոշումներն են կայքում տեղադրված առանց հավելվածների: Այս տարվա սեպտեմբերի 27-ին դրամական օգնություն տալու մասին որոշմանը կից հավելվածն առկա է (որոշումն այստեղ):

Մենք փորձեցինք կապ հաստատել Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Գոհար Խաչատրյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Տեղեկատվությունը փորձել ենք ճշտել նաև Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Սակայն այս կերպ ուղարկված մեր հարցումը ևս անպատասխան մնաց: Առաջիկայում մարզպետարան կուղարկենք պաշտոնական հարցում, որը պատասխանը կներկայացնենք ընթերցողներին:

դիտվել է 524 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am