Ո՞ւմ պետք է ավելի շատ խղճալ՝ նախագահ Օբամայի՞ն, թե՞ միամիտ հայերին

Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելու ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը 2010-ին,  2011-ին կամ 2012-ին: Երբ նախագահ Օբաման իր առաջին պաշտոնավարման ավարտին չարտասանեց այդ բառերը, այս միամիտ հայերը համոզված էին, որ նա կարտաբերի դրանք իր երկրորդ և վերջին պաշտոնավարման ժամանակ՝ սկսած 2013 թվականից: Նրանք սխալմամբ համարում էին՝ հավանականությունը ավելի մեծ է, որ Օբաման կասի ցեղասպանություն,  քանի որ նա այլևս չի առաջադրվելու, ուստի քննադատության ենթարկվելու խնդիր չունի ոչ Թուրքիայի, ոչ իր ներքին քաղաքական ընդդիմախոսների կողմից: Երբ նախագահ Օբաման շարունակում էր մերժել Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումը, այս նույն միամիտ հայերը հորինեցին մի նոր պատճառ՝ շարունակելով ցանկալին իրականի փոխարեն ներկայացնել: Նրանք կարծում էին, որ եթե Օբաման համարձակվել է փոխել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի երկարատև սահմանափակող քաղաքականությունը, ապա նա կարող է Հայոց ցեղասպանության հարցում ևս հանդես գալ միևնույն համարձակությամբ… Սակայն, ապացուցվեց, որ այս ենթադրությունը անհիմն էր: Վերջապես, երբ բոլոր սպասումները ձախողվեցին, միամիտ հայերն ակնկալում էին, որ Օբաման կարտասանի այդ երկու արգելված բառերը 2016 թվականի ապրիլի 24-ին՝ օգտագործելով իր վերջին հնարավորությունը: Այս կանխատեսումը ևս չիրականացավ: Նախագահ Օբաման իր վերջին հայտարարության մեջ օգտագործեց բառարանում առկա գրեթե բոլոր հնարավոր մեղմասացությունները՝ նկարագրելու համար, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին՝ բացառությամբ ցեղասպանություն բառի… Ահա նախագահ Օբամայի վերջին բանավոր վարժանքի արգասիքը՝ «զանգվածային վայրագություն, տեղահանություն, կոտորած, աքսոր, տառապանք, դժնդակ օրեր, ողբերգություն, բռնություն և սարսափ»: Ինչո՞ւ է աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը չարչարում իրեն և իր օգնականներին այսքան շատ բառեր գտնելու համար, երբ ընդամենը մի բառը՝ ցեղասպանություն, բավարար կլիներ: Անհավատալիորեն,  որոշ հայեր անցել են միամտության բոլոր սահմանները, պնդելով, որ քանզի Օբաման ոգեկոչման իր ամենամյա ուղերձում օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը, ապա այն պետք է դիտարկել որպես իր նախընտրական խոստման կատարում և Հայոց ցեղասպանության ճանաչում: Խնդիրն այն է, որ Օբաման, որպես նախագահի թեկնածու, չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում կասի «Մեծ եղեռն»: Ընդհակառակը, նա խոստացել էր ասել Հայոց ցեղասպանություն և նույնիսկ պնդել՝ «Ամերիկան ​​արժանի է այնպիսի նախագահի, որը ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին: Ես կլինեմ այդ նախագահը»: Բացի այդ, «Մեծ եղեռնը» իրավական եզրույթ չէ և անհասկանալի է ոչ հայերի համար: Եթե «Մեծ եղեռնը» համարժեք է Հայոց ցեղասպանությանը, ապա ինչո՞ւ է Օբաման ութ տարի շարունակ օգտագործում միայն առաջին եզրը, այլ ոչ թե վերջինը: Եթե հայերը միամիտ են, ապա նույն չի կարելի ասել Օբամայի և նրա օգնականների մասին, որոնք գիտեն, թե ինչ են ասում և ինչու… Այս անհեթեթ իրավիճակում կան երկու մեղավորներ: Առաջինը՝ նախագահ Օբաման է, որը խոստում է տվել և չի կատարել այն, այդպիսով խաբել իրեն հավատացած և իր օգտին երկու անգամ քվեարկած մարդկանց… Եթե Օբամայի համար միևնույն է՝ ամերիկյան հասարակությանը թողնել ճշմարտություն չասելու ժառանգություն, ապա դա իր խնդիրն է և ոչ թե ամերիկահայ համայնքի… Երկրորդ մեղավորները նրանք են, ովքեր անխոհեմորեն, տարեցտարի հույսեր են փայփայել, որ նախագահ Օբաման կօգտագործի Հայոց ցեղասպանություն բառերը, թեև նման հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Հայոց ցեղասպանությունը արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից՝ 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում, 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու բանաձևերում, և 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի ընդունած Հռչակագրում: Ինչո՞ւ պետք է հայերը ձգտեն Հայոց ցեղասպանություն եզրույթին, երբ այն արդեն ասվել է նախորդ նախագահի կողմից: Արդյոք ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ պե՞տք է օգտագործի այդ եզրույթը, որպեսզի հայերը համոզված լինեն, որ Հայոց ցեղասպանությունն իրոք ճանաչվել է Միացյալ Նահանգներում: Ցավոք, հայերի մեծամասնությունը ցեղասպանության ճանաչման հարցը շփոթում է Թուրքիայի հանդեպ ԱՄՆ կառավարության վարած քաղաքականության հետ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած համարվող երկրներից և ոչ մեկը Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ չունի: Նման հարաբերություններ չունի նաև ԱՄՆ-ը… Այդ բոլոր երկրները ցեղասպանության ճանաչումը հավասարակշռել են Թուրքիայի հետ նորմալ և նույնիսկ ջերմ հարաբերությունների պահպանմամբ: Միացյալ Նահանգները չպետք է դիտարկել որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչած միայն այն պատճառով, որ նրա ղեկավարները խուսափում են օգտագործել ցեղասպանության եզրույթը իրենց քաղաքական կամ տնտեսական շահերի թյուրըմբռնման պատճառով… Կարելի է դատապարտել ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ առանց հարցականի տակ դնելու նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իրականում, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ԱՄՆ կառավարությանը մեղադրելը, ինչպես հաճախ անում են բազմաթիվ հայեր, կասկածի տակ է դնում Ցեղասպանության եղելության փաստը և մեծ վնաս հասցնում Հայ դատին… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am