Արսեն Բաբայանին նստեցնելու համար ՀՔԾ-ն ոչ մի բանի առջև կանգ չի առնում

Իրավապահ մարմինները որոշել են ամեն գնով գործ «կարել» ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վրա, որպեսզի հիմք ունենան նրան «նստեցնելու»՝ դրանով ճնշում գործադրելով նրա ընկերոջ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Հիշեցնենք՝ Բաբայանին ձերբակալել են 2 օր առաջ, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Բաբաջանյանը, ի դեպ, երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ճգնում էր սուր հարց ձեւակերպել վարչապետին, թերեւս որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքն իսկապես անկախ է, այլ ոչ թե իշխանություններին անգնահատելի ծառայություններ մատուցող գործիք։

ՀՔԾ-ն Արսեն Բաբայանին մեղադրում է ՀՀ քրօր․ 300 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքով, որ նա, «խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով» կատարել է պաշտոնեական կեղծիք, որի արդյունքում օժանդակել է իշխանության զավթմանը։

Ենթադրյալ կեղծիքն այն է, որ նա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ լիազորությունները վայր դնելու մասին գրությունը, որն ուղարկվել է ԱԺ 2018 թ․ մարտի 5-ին, համակարգ է մուտք արել հետին՝ մարտի 2-ի ամսաթվով, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 2-ին արդեն իսկ հայտարարություն արել էր ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին։ Եվ սրա համար նրան կալանավորել են՝ նախապես ցուցմունք վերցնելով ԱԺ աշխատակազմի այն ժամանակվա ընդհանուր բաժնի պետ Ռուզաննա Արզումանյանից, որն ասել է, որ Բաբայանի ցուցումով է փաստաթուղթը հետին թվով մուտք արել համակարգ։ Մինչդեռ ԱԺ-ից մեզ ասացին, որ Արզումանյանը գրությունն ստացել է ուրբաթ օրը (մարտի 2-ին), աշխատանքային օրվա ավարտն է եղել, ինչ-որ խնդիրներ են եղել, եւ նա դիմումի մուտքագրումը թողել է երկուշաբթի օրվան։ Արզումանյանից բացի, սակայն, ՀՔԾ-ն էլի անձանց է կանչել հարցաքննության ու ցուցմունք վերցրել։ Նախօրեին հարցաքննության էին հրավիրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ստիպելով, որ չմտնի վիրահատության, ապա կասկածյալի կարգավիճակ էին ձեւակերպել։ Բաբլոյանը երեկ ասել է․ «Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»։

ՀՔԾ-ի հարցաքննությունները, սակայն, այսքանով չեն ավարտվել։ Մենք տեղեկացանք, որ շաբաթ օրը ՀՔԾ են հրավիրել նաեւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանին։ Հենց նա է 2018 թ․ մարտի 2-ին Գագիկ Հարությունյանի անունից գրված «չարաբաստիկ» գրությունն ուղարկել ԱԺ։ Առուշանյանին զանգել հրավիրել են ՀՔԾ՝ առանց նորմալ բացատրելու, թե ինչ գործի շրջանակներում են հրավիրում՝ այնպես են ներկայացրել, թե ինչ-որ փաստաթղթի հետ կապված մի երկու հարց ունեն, եւ Հակոբյանն անգամ փաստաբան չի վերցրել իր հետ, հանգիստ գնացել է ՀՔԾ՝ իրավապահներին օգնելու, եւ ընկել «ծուղակը»։ 70-ն անց մարդուն մոտ 9 ժամ պահել են ՀՔԾ-ում ու երկար հարցաքննել։ Երեկ մենք զրուցեցինք Առուշան Հակոբյանի հետ։

«Հրավերի հետ կապված՝ ոչ մի բան չեն ասել, ինձ ասացին՝ Դուք, որպես վկա, հրավիրվում եք վաղը ՀՔԾ։ Ես հարցրի՝ ի՞նչ հարցով է, որպեսզի նախապես իմանամ։ Ասացին՝ Սահմանադրական դատարանի մեկ փաստաթղթի հետ կապված։ Ասացի՝ ես որեւէ բան ունե՞մ բերելու, ասացին՝ ոչ, այստեղ է փաստաթուղթը, եկեք նայենք։ Ասացի՝ եղավ, եւ ուղիղ ժամը 11-ին ես ներկայացա»,- ասաց պարոն Հակոբյանը։

- ՀՔԾ-ում ի՞նչ են ասել, ցուցմո՞ւնք եք տվել։

- Իրենք հարցերը տվել են, ես պատասխանել եմ ցուցմունքի ձեւով։

- Իսկ այդ գրության մասով կոնկրետ ի՞նչ եք ասել, Դո՞ւք եք ուղարկել այն ԱԺ եւ ե՞րբ եք ուղարկել։

- Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով։

- Այդ դեպքում ինչպե՞ս են ասում, որ գրությունն ԱԺ մուտք է արվել ամսի 5-ին, քանզի Արսեն Բաբայանին մեղադրում են, որ ամսաթիվ է փոխել կամ կեղծել՝ հետին ամսաթվով մուտքագրելով այն։

- Ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ, այդպես էլ ցուցմունքում գրել եմ, որովհետեւ ես առձեռն ուղարկել եմ, նույնիսկ դրանից հետո չգիտեմ՝ ինչ հայտարարություն է եղել, ինչ են արել․․․ ես նույնիսկ մոռացել էի, չէի էլ հիշում՝ երբ ինչ է եղել իրենց հետ կապված, ես ուղարկել ու վերջացրել եմ իմ պարտականությունն այդ մասով։

- Հիմա, Ձեր կարծիքով, այստեղ որեւէ խախտում կամ կեղծիք թույլ տրվե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ պետք է նման խախտում թույլ տային, ի՞նչը կարող էր առիթ հանդիսանալ, որ հետին ամսաթվով ձեւակերպեին։

- Ես որեւէ պատճառի, առիթի կամ պարտադրանքի մասին ոչինչ չեմ կարող ասել, ես միայն ուղարկել եմ գրությունը եւ վերջ։ Եվ ես ՀՔԾ գնացել եմ՝ տեղեկություն չունենալով անգամ, թե ինչի մասին է խոսքը։

hraparak.am

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am