Գաղտնի` չի նշանակում գաղտնի, նշանակում է անօրինական

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հարցին, նշել է, որ բարձրացումը գաղտնի չի արվել: Ըստ Փաշինյանի` հարցը բավարար չափով քննարկվել է թե' խոհրդարանում, թե' հանրության հետ:

«Մենք համարել ենք, որ հանրության հետ բավարար չափով քննարկում ենք ունեցել, որ այդ հարցը լուծենք: Եթե գաղտնի գրիֆով Է գնացել, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել»,- ասել է նա:
Փաշինյանի համոզմամբ` անհնար է նախարարի աշխատավարձը գաղտնի պահել, քանի որ նախարարը հանրային ծառայող է, լրացնում է հայտարարագիր, և ցանկացած անձ կարող է հաշվել վերջինիս աշխատավարձը: Նա նաև հավատացրել է, թե բոլոր նախարարություններում աշխատավարձի 30 տոկոսի չափով գործել է պարգևատրման ֆոնդ, և բոլոր պետծառայողները ստացել են պարգևատրում: Եվ ընդհնարապես, Փաշինյանը նաև հայտարարել է, թե ինքը միշտ պաշտպանել է այն թեզը, որ պաշտոնյաները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան. «Ես ինքս պաշտպանել եմ այդ դիրքորոշումը»,- հայտարարել է նա:
Փաշինյանի պարզաբանումները, սակայն, անհաջող «կրուտիտներ են» բոլոր իմաստներով: Նախ հրապարակավ հայտարարել, թե կողմնակից ես արժանապատիվ աշխատավարձի, մի բան է, բոլորովին այլ բան` կոնկրետ ամեն ամիս ավելի քան կրկնակի պարգևատրում տալ կառավարության անդամներին: Նման չափով ամենամսյա պարգևատրումները հակասում են գործող օրենսդրությանը և թերևս հենց սա է պատճառը, որ նախարաների, փոխնախարարների և մարզպետնմերի պարգևատրումները գաղտնի են արվել: Այսպես` 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանվում է պետական, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգն՝ ըստ բազային աշխատավարձերի և պաշտոնների համար սահմանված համապատասխան գործակիցների արտադրյալի: Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով, որն այս պահին 66140 ՀՀ դրամ է կազմում. ի դեպ գալիք տարվա պետական բյուջեի նախագծում ևս այն մնացել է անփոփոխ: Նշված օրենքով` նախարարի համար աշխատավարձի գործակիցը սահմանված է 12, նախարարի առաջին տեղակալի համար՝ 10 և նախարարի տեղակալի համար՝ 8.5:
Նույն օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը կամ պարգևավճարը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։
Հետևաբար, որպես պարգևատրում, կառավարությունը իրավունք չուներ ամեն ամիս նախարարներին և փոխնախարարներին ավելի քան կրկնակի պարգևատրում տալ, իսկ եթե ընդունենք, որ կատարվածն աշխատավարձի բարձրացում է, այս դեպքում այն պետք է անպայման ներկայացվեր ԱԺ հաստատմանը: Ընդ որում, աշխատավարձի բարձրացում կատարելու համար պետք է փոխվեր բազային աշխատավարձի չափը, իսկ այդ դեպքում կբարձրանար ոչ միայն նախարարների և փոխնախարարների, այլև ողջ պետական համակարգի աշխատավարձը, որովհետև օրենքը աշխատավարձի բարձրացման անհատական սանդղակ չի ենթադրում: Այս օրենքն, ի դեպ, ժամանակին ընդունվել է միջազգային խորհրդատվական քննարկումների արդյունքում` ի յատարումն կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակի: Օրենքի տրամաբանությունը հետևյալն է` պետությունը չի կարող բարձրացնել միայն նախարարի աշխատավարձը. կա'մ պետք է բարձրացնի ողջ համակարգի վարձատրությունը, կա'մ չպետք է բարձրացնի ոչ մեկինը: Բայց նոր Հայաստանում նոր բարքերով են առաջնորդվում` օրենքն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 2302 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am