«Ցորեն ու նավթ գողացողը հիմա էլ հող է գողանում». Ասադը՝ ջախջախել է Էրդողանին

Եվ այսպես, երեկ Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոտ վեց ժամից ավելի տևած բանակցությունների արդյունքում երկու երկրների առաջնորդները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մոսկվան և անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Եվ ահա, Թուրքիան հայտարարեց, որ «կարիք չկա» վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունը հաջորդել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպմանը: ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության և քուրդ զինյալներին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ տրամադրելու մասին:

Ըստ ռուս և թուրք պաշտոնյաների՝ նախատեսվում է 150-ժամանոց նոր զինադադար, որը կսկսվի հոկտեմբերի 23-ի կեսօրին և որի ընթացքում քուրդ աշխարհազորայիններից կպահանջվի դուրս գալ Թուրքիայի և Սիրիայի 120-կիլոմետրանոց հատվածի 32 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտուց:

Ռուս-թուրքական հերթական բանակցություններից հետո Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասադը Պուտինին ասել է, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով, և նրանք, ովքեր հետապնդում են անջատողական նպատակներ, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:
Սիրիայի նախագահը նաև հայտարարել է փախստականներին Սիրիա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարը ահաբեկչության և օկուպացիայի դեմ Սիրիայի ամբողջ տարածքում ՝ իրավական բոլոր եղանակներով:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ ժամանել է Իդլիբ`այցելելով զինված ընդդիմության ջոկատների դեմ մարտնչող կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին: Դիմելով զինվորականներին` Ասադն ընդգծել է. «Իդլիբի ռազմաճակատը նույնքան կարևոր է, որքան մարտական գործողությունների մյուս հատվածները»:

Այցի ընթացքում Բաշար Ասադն անդրադարձել է նաև երկրի հյուսիսում թուրքական բանակի կողմից ծավալած հարձակմանը: «Մեր տեսանկյունից Էրդողանը գող է: Նա գործարաններ է թալանել, «Իսլամական պետության» հետ համագործակցելով ցորեն ու նավթ էր գողանում, այժմ էլ սկսել է հող գողանալ», - հայտարարել է Սիրիայի նախագահը:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Իրանի իշխանություններին: Ինչպես հայտնում է The Independent-ի թուրքական ծառայությունը, լրագրողներն օդանավակայանում խնդրել են Էրդողանին մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքերն այն մասին, որ Սիրիայում հրադադարը կարող է երկարաձգվել: Թուրքիայի նախագահը պատասխանել է, որ Թուրքիան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, իսկ Մակրոնի հետ ինքը զրույց չի ունեցել: «Մակրոնն այդ թեմայով պայմանավորվածություններն ահաբեկիչների (նկատի ունի քրդերին) հետ է ձեռք բերում: Այդպիսի քայլերը տանում են դեպի Սիրիայի մասնատում: Սիրիայի ապագա կյանքում «Քրդական աշխատավորական կուսակցություն»-ը տեղ չունի: Մենք կփրկենք տարածաշրջանն անջատողական ահաբեկիչներից՝ Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Էրդողանը:

Ապա Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի ռազմական գործողություններին Իրանի արձագանքի մասին: «Ես անհանգստացած եմ Իրանի մի քանի հայտարարությունների առնչությամբ: Եթե Իրանը վերանայի իր ոչ վաղ անցյալը, կտեսնի, թե Էրդողանն ինչ դիրքորոշում ուներ իրենց միջուկային զենքի վերաբերյալ: Ամբողջ աշխարհը գիտի իմ տեսակետը: Ցավոք, Իրանից մեր «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ տարբեր արձագանքներ ստացվեցին: Մենք Սոչիի համաձայնագրի երեք կողմերից երկուսն ենք: Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել: Ինչպե՞ս մենք պետք է շարունակենք համագործակցությունը համաձայնագրի շրջանակում»,- ասել է Էրդողանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6191 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am