Ծառուկյանի ջախջախիչ հարվածը Փաշինյանին

Իշխանությունը հասել է մի կետի, որտեղ ջախջախիչ քննադատության է ենթարկվում նույնիսկ ամենախոցելի թվացող սուբյեկտների եւ օբյեկտների կողմից: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ջախջախիչ քննադատության է ենթարկել Փաշինյանի թիմին, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացների առումով: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել եւ անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:
«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան եւ այնտեղից մերժեցին, դրա համար մարդիկ պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնը տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա:
Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարո՞ւմ է. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը», իշխանությանը հիմնահատակ մերկացնում է նա: Ով, ի դեպ, ինքն էլ գտնվում է իշխանական մսախացի տակ: Քրեական գործեր են հարուցված թե իր Մուլտի գրուպ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, թե իր մտերիմ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի եւ թե իր շրջապատում այլոց նկատմամբ: Սակայն Ծառուկյանն ըստ ամենայնի հասկանում է, որ իշխանությունը բռնել-դատել-փակելու շոուն դեռ երկար է շարունակելու եւ ինչպես ասում են՝ ուղտը նաեւ իր դռանն է չոքելու: Լռել այսօր ապօրինի գործընթացների մասին, կնշանակի դուռ բացել նոր ապօրինությունների:

ԲՀԿ առաջնորդի խոսքերով, առհասարակ ձերբակալողները պատասխան են տալու. «Եթե անհիմն են անում, պատասխան են տալու մի օր: Կյանքը շարունակվում է, մարդիկ պետք է լիարժեք գիտակցեն իրենց պաշտոնները, ճիշտ օգտագործեն իրենց լիազորությունները: Եթե հանցակազմ կա, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե չկա, դա անողը պատասխան է տալու»:
Ծառուկյանը նշեց, որ 2018 թվականին Հրայր Թովմասյանը պատգամավորից ՍԴ անդամ դարձել է նույն կարգով, ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Միրզոյանը՝ ԱԺ փոխվարչապետ:
ԲՀԿ առաջնորդը տեղյակ չէ հայտարարությունների մասին, թե Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ ժամկետից շուտ, որպեսզի Թովմասյանն ընտրվի:

Ծառուկյանը չշրջանցեց նաեւ իշխանության՝ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը եւ մեծամտությունը.<< Բոլորը մտածում էին՝ հեղափոխությունն եղավ, առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու ա, գումարները դնելու ա։ Բայց այդ բոլորը պետք է հասկանան ներդրման համար ինչ է պետք, ոչ թե միայն դատարկ խոսքեր, այլ լիարժեք պետք է օրենք ու պայման ընդունվի, մարդուն հնարավորություն տրվի, ոչ թե մի ծանոթ մի թուղթ բերի, իրան հարկային արտոնություն տրվի։ Այդպես տնտեսություն չի կարա զարգանա։ Ասում էին՝ տեսեք ներդրման համար հերթ են կանգնելու, կոռուպցիան վերանալու ա, բայց գնալով 70 տոկոս ներդրում չի կատարվում, էլի նայելով, ծանոթներով, բարեկամներով ուզում ես օրինակ ծառայես, որ շարժ լինի»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ իրենց բարձրացրած հարցերը մերժում են։ «Իրենք բոլորը տաղանդավոր են, մերը մերժում են։ Իրենց մեջ փորձառու չկա, ոչ մեկ իրա կյանքում քարը քարին չի դրել, էսօր քայլել ա Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոնները տվել են։ Այսպես երկիր չի կայանա։ Պետք է լիարժեք նայել՝ այդ ոլորտում ով փուրձ ունի, ով է արդյունավետ աշխատել, պարոն Փաշինյանն այդպես որոշում պետք է կայացնի»,- հավելեց նա։
Գագիկ Ծառուկյանը անթաքույց հեգնեց նաեւ.․ «Ցանկացած ոլորտի ղեկավարի նայի իրական կյանքում, իրա անցած ճանապարհը, իրա կատարած գործը։ Իրենք կարան լինեն օգնականներ, խորհրդականներ։ Թող կողքից նայեն, սովորեն։ Այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարա լինի»։

Անի Սահակյան

 

դիտվել է 31499 անգամ
Լրահոս
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am