Վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում. Պուտինն ու էրդողանը պայմանավորվել են

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սոչիում պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների վերաբերյալ:

Վեցժամանանոց բանակցություններից հետո հետո Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները, ռուս-թուրքական նոր պայմանավորվածությունը բաղկացած է 10 կետից: РИА Новости-ն հայտնում է, որ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության տարածքում, որն ընդգրկում է Թալ Աբյադ և Ռաս ալ-Այն քաղաքներից 32 կմ-ի հեռավորության վրա գտնվող շրջանները, կմնան Թուրքիայի վերահսկողության տակ` պահպանելով ստատուս-քվոն:
Չորեքշաբթի օրվանից` հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած, «Խաղաղության ակունք» գործողության տարածքից դուրս գտնվող տարածքներ կմտնի ռուսական ռազմական ոստիկանությունը` Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ: Նրանք, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, նպաստելու են քրդական զինված ջոկատների դուրսբերմանը սիրիա-թուրքական սահմանից` ապահովելով 30 կմ խորքային հեռավորություն սահմանից: Քրդերի դուրսբերումը պետք է ավարտվի 150 ժամվա, այսինքն` 6 ու կես օրվա ընթացքում: Դրանից հետո «Խաղաղության ակունք» գործողության գոտուց արևելք ու արևմուտք ընկած տարածքներում ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահությունը կիրականացվի սահմանի ողջ երկայնքով: Հերթապահությունը կընդգրկի սահմանից 10 կմ հեռավորության բոլոր տարածքները` բացի Կամիշլի քաղաքից:
Համաձայն Պուտինի և Էրդողանի պայմանավորվածության` քրդական ուժերը դուրս են բերվելու Մանբիջ և Թալ Ռիֆաթ քաղաքներով: Տարածաշրջանում տեղի ունեցող այսպիսի կտրուկ զարգացումները կարող են որոշակի հետևանք ունենալ նաև հարավային Կովկասի մնացած կոնֆկտների, այդ թվում նաև արցախյան հակամարտության վրա` նպաստելով դրա սրմանը: Համենայն դեպս պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական մերձեցումներից հայկական հարցը մշտապես տուժել է:
Իսկ Հայաստանում տարածաշրջանյաին զարգացումների այս լարված ֆոնին իշխանություններն անխնա զբաղված են ՍԴ նախագահի պաշտոնանկության գերկարևոր գործընթացով: Հայրենի ԱԱԾ-ն այս զարգացումներին հետևելու փոխարեն` գործ է հարուցել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ` նրան ներգարվելով որպես մեղադրյալ:
Համենայն դեպս, ՀՀ իշխանության քաղաքական օրակարգում տարածաշրջանային սուր զարգացումները կարծես թե բացակայում են` դրանից բխող բոլոր ռիսկերով:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 4200 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am