Դպրոցների փակվելը նախարարների 1,5 մլն աշխատավարձին վնաս չէ

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցն առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Գեղաքարի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր երեխան: Նա հիմա տեղափոխվել է Մասիս՝ իր ծնողների մոտ եւ կրթությունը շարունակում է այնտեղ: Այժմ Գեղաքարում բնակվող մի քանի ընտանիքներից մեկում միայն կա մեկ դպրոցահասակ երեխա, ում շնորհիվ դեռ Գեղաքարի միջնակարգ դպրոցը շարունակում է գործել: Գեղարքունիքի մարզպետարանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ Գեղաքարի միջնակարգ դպրոցը Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին միավորելու վերաբերյալ:
«Մենք հանգեցինք նման որոշման, որովհետեւ Գեղաքարում առաջիկա տարիների ընթացքում մնալու է նույն մեկ աշակերտը: Այդ նշանակում է, որ այդ երեխան այդ դպրոցում չունի ընկեր ու խաղընկեր, չի շփվի ոչ մեկի հետ, դասերը սովորելու համար հետաքրքրություն քիչ կցուցաբերի: Այդ երեխային կտրամադրվի մեքենա, որը նրան կտեղափոխի Խաչաղբյուրի դպրոց եւ դասերից հետո կբերի տուն: Այդ դեպքում երեխան կունենա դպրոցական միջավայր, արդյունավետ ուսում կստանա, իսկ պետբյուջեում տարվա կտրվածքով կխնայվեն ոչ քիչ միջոցներ, որոնք կծախսվեն շատ ավելի նպատակային»,- ներկայացրել է մարզպետը:
Այս տեղեկությունից ընդամենը մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի գաղտնի հրահանգով ավելի քան կրկնակի բարձրացվել է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը: Առաջին հայացքից թվում է, թե այս երկու իրադարձությունների միջև որևէ առարկայական կապ չկա: Բայց միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ աշխատավարձերի բարձրացումն արվել է աշխատանքի արդյունավետությունը գնահատելու, էլ ավելի խրախուսելու նպատակով: Համենայն դեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրապարակային խոսքում տարբեր առիթներով ասել է, որ արդյուանվետ կառավարման համար արժանապատիվ աշխատավարձեր պետք է սահմանվեն: Իսկ ի՞նչ չափանիշներով է որոշվում կառավարության և մասնավորապես 1,5 մլն դրամ աշխատավարձ ստացող նախարարների աշխատանքի արդյունավետեությունը: Եթե Գեղաքարի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, գյուղում էլ ընդամենը մի քանի ընտանիք է բնակվում, արդյո՞ք մեր երկրի տարածքային կառավարման նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը և նույն Գեղարքունիքի մարզպետը լավ են աշխատել: Կամ եթե երկրում դպրոց է փակվում,  կրթության նախարարն արդյոք լա՞վ է աշխատում: Միանշանակ ոչ: Նշված պաշտոնյաների աշխատանքն արդյունավետ կլիներ միայն այն դեպքում, եթե Գեղաքարում վերջին մեկ տարվա մեջ գոնե մեկ-երկու նոր ընտանիք վերաբնակեցվեր, գոնե այդ գյուղում ինչ-որ բիզնես կամ արտադրություն հիմնվեր, ֆերմա բացվեր, աշխատատեղ ստեղծվեր, որ ի վերջո տարածքային համաչափ զարգացում ասվածը լոզունգից գործի վերածվեր և վերջապես գյուղում երեխա ծնվեր և դպրոցն էլ չփակվեր:
Եթե գյուղերը շարունակում են մեռնել, ինչպես նախկինում, եթե դպրոցներն աշակերտ չունենալու պատճառով շարունակում են փակվել, ինչպես նախկինում, նշանակում է կառավարությունը, վարչապետն ու նախարարները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն աշխատում, ինչպես նախկինում: Իրենք իրենց 1,5 մլն դրամ աշխատավարձ տալու փոխարեն` թող Գեղաքարում գործ դնելու համար, օրինակ` 5 մլն դրամի բյուջետային աջակցություն տան և դրանով փրկեն մեռնող գյուղը: Գեղաքարն, ի դեպ, եզակի օրինակ չէ, նման գյուղեր կան գրեթե բոլոր մարզերում: Փաստորեն դպրոցների փակվելը նախարարների 1,5 մլն աշխատավարձին վնաս չէ:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2130 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am