Իշխանությունը նահանջում է.վախեցավ պայթյունի՞ց

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթը այսօր երկրորդ ընթերցման էր բերվել խորհրդարան: Անտեղյակներին հուշենք, որ խոսքը Լուսավոր Հայաստան կուսակցության հեղինակած աղմկահարույց փաթեթի մասին է, որը հանրային պարսավանքի արժանացավ: Փոփոխություններով առաջարկվում էր , որ ԱԱԾ պետի, ոստիկանապետի պաշտոնում հնարավորություն տրվի նշանակել նաեւ մարդկանց, որոնք համակարգից չեն եւ համապատասխանում պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Այսինքն, 25 տարեկանը, որը ՀՀ քաղաքացի է եւ առնվազն վերջն չորս տարում ունի Հայաստանում մշտական բնակություն կարող է ուժային մարմնի ղեկավար: Փորձագետները ցցին հանեցին ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը՝ ասելով, որ այդ պարագայում ուժային կառույցները չեն խուսափի ցնցումներից, իսկ ԱԱԾ-ի պարագայում դա կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել պետության համար, քանի որ ոչ պրոֆեսիոնալ, 25 տարեկան անձը դժվար թե կարողանա պետության անվտանգությամբ զբաղվող կառույց ղեկավարի, կամ ոստիկանության բարդ համակարգը: Նախագիծը առաջին ընթերցում անցավ սեպտեմբերին: Քննարկման ընթացքում իշխանական պատգամավորները ողջունեցին գործընկերների առաջարկը, ասելով, որ սա նախագիծ է, որը թույլ կտա ընտրություն չկատարել համակարգից, որտեղ հիմնականում նախկին իշխանությունների նշանակած պաշտոնյաներ են: Կարծիքներ հնչեցին, որ ըստ էության այդ նախագիծը բխում է ոչ այնքան ընդդիմության, այլ իշխանության շահերից ու ամենայն հավանականությամբ իշխանությունն էլ ԼՀԿ-ի միջոցով փորձել է կյանքի կոչել նախագիծը: Թե ինչ էր շահելու դրանից ընդդիմադիր խմբակցությունը, այդպես էլ մնաց անհայտ: Այսօր նախատեսվում էր օրենքը երկրորդ ընթերցում եւ ամբողջովին ընդունել, բայց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին»:

Նա ասաց, որ կողմ են եղել հանձնաժողովում, վերահաստատում են իրենց մոտեցումը, բայց կան խմբագրման հարցեր: Նա ասաց, որ պետք է նախագիծը լրամշակեն ու նորից բերեն: Արման Բաբաջանյանն առաջարկեց, որ Ներքին գործերի եւ անվտանգության նախարարություններ դարձնեն ու այդ մարմինների ղեկավարները քաղաքական մարդիկ կլինեն: Մարուքյանը անակնկալի եկավ. «Ասվել է՝ եկեք կառավարության կառուցվածք վերադարձնեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն՝ որպես նախարարություններ, այդ թվում՝ ՊԵԿ-ը: Այս ռեֆորմը մերժվել է այս խորհրդարանում: Հիմա եկել ենք, ասում ենք՝ եկեք միջանկյալ տարբերակով լուծենք խնդիրը, ազատենք կապանքներից, որից հետո սահմանադրական փոփոխությունների ժամանակ այս հարցը քննարկենք»:

Էդմոն Մարուքյանը ավելի տիպիկ ասած մանթրաշ էր, որ իշխանությունները փաստացի իրեն քցեցին: Ցույց տվեցին, որ Մարուքյանն իրենց գրպանում է ու ոնց մատը ճտացնեն, այնպես էլ շարժվելու է:

Թեպետ չի բացառվում, որ իշխանությունն իրապես ունեցել է նման մտադրություն՝ գնալ աղմկոտ փոփոխության, բայց ճանապարհի կեսից հասկացել է, որ համակարգ ու պետություն կարող է քայքայել ու հետ է կանգնել մտադրությունից:

Անի Սահակյան

դիտվել է 16786 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am