Շիզոֆրենիայի դրսեւորումներ. ինչու եք փչացնում մասնագետներին

Իշխանությունն անմեղսունակների հավաքատեղի է հիշեցնում: Հրայր Թոմասյանի հարցը շիզոֆրենիայի աստիճանի խանգարել է իշխանականների անդորրը, այլեւս որեւէ պաշտոնյա, քաղաքական գործիչ այս հարցում այլեւս ունակ չէ բանական կարծիք հայտնելու: Կա մի նպատակ եւ դրան հասնելու համար իրավաբանի համբավ ունեցողներն անգամ պատրաստ են բռնաբարել իրավաբանությունը, Սահմանադրությունը, միայն թե չասեն՝ արքան մերկ է, իր կամքն՝ առավել…
Ահա եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդ, ով այս իշխանությունում համալրում է այսպես կոչված ինտելեկտուալների շարքը, թեեւ հրապարակային վերջին ամիսների գործունեությունը դրա մասին ամենեւին էլ չի վկայում, ապշելու հայտարարություններ է արել ՍԴ-ի մասին:
«ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ, ունի պարտավորություն՝ չշեղվել իր սահմանադրական առաքելությունից: Սահմանադրական առաքելությունը նշանակում է հետեւյալը՝ դու պետք է գործես քո լիազորությունների շրջանակներում: ՍԴ-ն պետք է սահմանադրական ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի ճգնաժամերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը վարույթ չընդունելու ՍԴ որոշմանը:

Մեկը հարցնող լինի՝ այդ ինչ ճգնաժամի մասին է խոսքը, որ ՍԴ-ն էլ չպետք է խորացնի, այլ պիտի լուծի: Ճգնաժամի մասին հեքիաթների ժողովածու է թողարկել իշխանությունը, բայց ափսոս ինքն էլ չի կարողանում հավատալ իր հեքիաթներին ու հարցն այդ մնում է օդից կախված: Եթե խոսքը Վահե Գրիգորյանի նկարագրած ճգնաժամի մասին է, ապա Վենետիկի հանձնաժողովը դրա պատասխանն էլ է տվել՝ ասելով ՍԴ անդամ-դատավոր տարանջատումը սոսկ բառախաղ է:
Վարդանյանն ասել է, որ խորապես մտահոգված է այն մեկնաբանությամբ, որը տվել է ՍԴ-ն՝ կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ։ «Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, մեկնաբանել է օրենքը եւ այնպիսի մեկնաբանություն է տվել, որն, ըստ էության, հակասում է Սահմանադրությանը: ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը կարող է խաթարված լինել»:

Վարդանյանի կարճ տրամաբանությամբ՝ ՍԴ-ն իրավունք չուներ վարույթ չընդունել դիմումը՝ նույնիսկ եթե կային ժամկետների եւ ընթացակարգերի հետ կապված խախտումներ: Պատկերացնում եք, սա ասում է մեկը, ով տասնամյակից ավել աշխատել է բարձր դատարանում եւ լավ գիտի սեւով սպիտակի վրա գրված տողերը, որ համաձայն օրենքի նշված դեպքերում եւս ՍԴ-ն կարող է եւ պարտավոր է չընդունել վարույթ հայցը: Անկախ նրանից, թե իրավասու ինչ մարմին է այն ներկայացրել, հեղափոխական ԱԺ-ի հեղափոխական խմբակցությունը, թե մեկ ուրիշը: Եթե հայցը ձեւակերպվել է անգրագետ եւ անգամ տրիվիալ փաստերն հաշվի չեն առել, կներեք, բայց ՍԴ-ում պարապ մարդիկ չեն, որ ժամավաճառությամբ զբաղվեն: Առավել եւս ոմանց պես շոուների սիրահար չեն եւ չփորձեցին հրապարակային խայտառակել իրավունքից հեռու այդ դիմումը:

Միեւնույն ժամանակ Վլադիմիր Վարդանյանը չի կարծում, թե փակուղային վիճակ է ստեղծվել։ «Չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին այնպես պետք է գործի, որպեսզի խուսափի ճգնաժամերից եւ խուսափի սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգներ ստեղծելուց»:

Օդում հնչեցրած այս քննադատություններն այդուհանդերձ հօդս են ցնդում այն փաստի առաջ, երբ անգամ Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստը։ Նա ասել է, որ քննչական մարմինների գործողությունները մեկնաբանել չի ցանկանում։ Հետաքրքիր է՝ մարդիկ արդյոք չեն կորցրել վերջին կաթիլ բարոյականությունը, թե կոնկրետ այս դեպքում պատրաստվում են ավելի հուժկու հարվածի:

Անի Սահակյան

դիտվել է 2824 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am