Հաջորդն ո՞վ է հերթում

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռացնելու հարցը իշխանության համար կյանքի-մահու խնդիր է դարձել: Ներքաղաքական օրակարգի առանցքը, ըստ ամենայնի, ձեւավորում է մեկ դատավարությունն ու մեկ պաշտոնյայի հեռացումը:

Իշխանական քարոզչամեքենան գործի է անցել, հատում են նույնիսկ անթույլատրելի սահմանը, միայն թե հասնեն իրենց վերջնանպատակին: Հրայր Թովմասյանի դեմ օրենսդրական նախաձեռնություն, դիմում-բողոքը արդյունք չտվեց, նրա սանիկնեի ձերբակալությունը նույնպես, իշխանությունը նույնիսկ վերջին ստորությանը դիմեց՝ ԱԱԾ կանչելով Թովմասյանի դեռատի դուստրերին եւ ծեր ու առողջական խնդիրներ ունեցող հորը: Հիմա հերթը Թովմասյանի մտերիմներինն ու ընկերներինն է:

Ինչպես հայտնի է ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ։ Նախաքննություն է ընթանում։ Հիշեցնենք, որ խոսքն այն գործի մասին է, իբր համաձայն որի Թովմասյանը խախտումներով է դարձել ՍԴ անդամ, ապա դատավոր, որ նախ Գագիկ Հարությունյանը ժամանակից շուտ է հրաժարական տվել, Թովմասյանն էլ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել մինչեւ ՍԴ անդամ դառնալը:

Եւ, ահա, այս գործի շրջանակներում երեկ ձերբակալել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: ՀՔԾ-ն հաղորդեց, որ «հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ»: Եւ այդ կեղծիքը իբր կատարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
Այս ձերբակալությունը ծիծաղելի է բոլոր դրվագներով: Մամուլի տեղեկություններով՝ Արսեն Բաբայանի ձեբակալությունը հնարավոր է դարձել ԱԺ աշխատակազմի աշխատակիցներից մեկի մեկ ցուցմունքի հիման վրա, մի կնոջ, ով չդիմանալով ճնշումներին ցուցմունք է տվել, որ ինչ որ գործողություն է կատարել Արսեն Բաբայանի բանավոր ցուցումի հիման վրա։
Բաբայանը շարքային աշխատակից է եւ նրանից բարձր մի շարք այլ պաշտոնյաներ կային։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մեկնաբանությամբ` Բաբայանին վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ <<Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։
Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է>>։

Հրայր Թովմասյանի հողի վրա արդեն շիզոֆրենիայի կոլեկտիվ բռնկման հետ գործ ունենք: Նույն օրը առավոտյան վարչապետի խոսնակը հայտարարեց, թե իբր Գագիկ Հարությունյանին պարտադրել են գրել հրաժարական, երեկոյան ՀՔԾ պետը ձերբակալության հրաման տվեց: Հայաստանը այլեւս 37 թիվն է հիշեցնում, որ որ պահին ուզում են ցանկացածի վերաբերյալ դանոս են կազմում ու ձերբակալության սանկցիա տալիս: Իսկ սա նշանակում է, որ Հրայր Թովմասյանի հեռացումը ոչ այնքան անձնավորված է, որքան համակարգային, եւ որ իշխանությանն օր առաջ հարկավոր է սեփական ՍԴ-ն ձեւավորել եւ իրականություն դարձնել Սորոսի հետ իր մութ գործարքները:

Անի Սահակյան

դիտվել է 1801 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am