Մխիթար Հայրապետյանն ամեն ձևաչափում հասցնում է կատարել ու կազմակերպել աշխատանքները, բացի Եվրանեսթից. այլ հարց է շախմատը

Փաստը գրում է.

«Ամիսներ առաջ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու մի շարք այլ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, պատճառաբանելով, որ ինքն անչափ ծանրաբեռնված է կուսակցական գործերով և պատգամավորական նախաձեռնություններով, այդ թվում՝ հանձնաժողովի հարցերով, հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց։

Նշենք, որ Եվրանեսթի պատվիրակությունը խոշորագույններից մեկն է, իսկ այս կառույցում ներկայացվածությունը՝ Հայաստանի համար շատ կարևոր։

Այդ ընթացքում տեղի ունեցավ իշխող քաղաքական ուժի համագումարը, կազմվեց նոր վարչություն և այլն, սակայն հետևելով այդ ամենին՝ Հայրապետյանը ոչ մի տեսանելի ծանրաբեռնվածություն չկրեց, դրան գումարած՝ վերջերս հայտնի դարձավ, որ նա ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայրապետյանն ամեն ձևաչափում հասցնում է կատարել ու կազմակերպել աշխատանքները, բացի Եվրանեսթից։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տեղի ունեցածը հերթական ներթիմային «բազարների» արդյունքն է, որի հետևանքը եղավ այն, որ Հայրապետյանին ուղղակի փոխարինեցին Գայանե Աբրահամյանով, թեպետ, երբ Մ.Հայրապետյանը ստանձնել էր պատվիրակության ղեկավարի պարտականությունները, հանդիպել էր պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ, և որքան էլ զարմանալի էր, Աշոտյանը բավական դրական ու պոզիտիվ կարծիք էր հայտնել Հայրապետյանի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ նա կարող է աշխատել որպես պատվիրակության ղեկավար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am