Լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել. Ուորլիք

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում եւ հակամարտող կողմերի միջեւ անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո՝ մեզ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով մեր հարցերին: Դեսպան Ուորլիքը շեշտում է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ: «Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների»,- ասել է ամերիկացի համանախագահը: Մեր հարցին՝ ինչո՞ւ ի վերջո չի կայացել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը Վաշինգտոնում, Ուորլիքը պատասխանել է, թե նախագահ Օբամայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել ի սկզբանե: Կա՞ արդյոք որեւէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո: Եղան մի շարք հանդիպումներ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի նախագահների հետ: Տարածաշրջան այցելեցին նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ արդյունքների են հասել կողմերը: Հնարավոր կլինի՞ կայունացնել վիճակը եւ խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից: Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, եւ տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, եւ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաեւ աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am