Ժողովրդի վարչապետը էլ ժողովրդի հետ չէ

Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, որ հայրենի նախարարները եւ նախարարության «բարձր դասի» չինովնիկները մի քանի ամիս է կրկնակի աշխատավարձ են ստանում։ «Հետք»-ը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ Լրատվամիջոցի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սկսած այդ ամսվանից նախարարները ստանում է 1.5 միլիոն դրամ՝ այսինքն կրկնակի ավել։ Ճիշտ է պաշտոնյաների աշխատավարձերը կարգավորվում են օրենքով, օրենքում փոփոխություն չի կատարվել։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով լուծվել է նրանց կրկնակի վարձրատրելու փաստը։Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Դեռեւս ամիսներ առաջ, պարգեւատրումների հայտնի պատմության բարձրացրած աղմուկից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեց, որ իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի որոշել է նման հնարքի գնալ, եւ գաղտնի որոշումներով լուծել պարգեւավճարների հարցը, որպեսզի այլեւս մեծ աղմուկ չբարձրանա։

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը, անշուշտ, արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Այս մասին հավաստիացումներ էին տալիս հեղափոխական իշխանիկները՝ իշխանությունը ստանձնելու առաջին իսկ օրվանից։ Նրանք ասում էին, թե ժողովրդից գաղտնի որեւէ որոշում այսուհետ չեն ընդունելու, ամեն բան անելու են բաց ու թափանցիկ, եւ որ Հայաստանում այսուհետ 3 միլիոն վարչապետ կա, այլ կերպ ասած՝ որոշումներն ընդունելու են բոլորը՝ միասին։

Ի վերջո, «պողոսներն» իրավունք ունեն չէ՞ իմանալու, թե իրենց հարկերը ինչպես են վատնվում։ Հիմա հարց՝ ինչու եք, հարգելի իշխանավորներ այս որոշումը գաղտնի պահում ձեր հպարտ քաղաքացիներից։

Հարց 2․ընդունե՞նք, որ ձեր հայտարարություններն այն մասին, թե ժառանգել եք ավերված պետություն, դատարկ բյուջե, որ ինչպես վարչապետը հայտարարեց կա գաղտնի փաստաթուղթ համաձայն որի պետական ապարատը կաթվածահար վիճակում է, սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ճիշտ հակառակը, ժառանգել եք մի երկիր, որտեղ նախարարները եւ մյուսները կարող են մեր՝ հարկատուներիս հաշվին կրկնակի աշխատավարձ ստանալ։

Հարց 3․միգուցե հասկանում եք, որ մեղմ ասած ձեր արածն անբարոյականություն է։ Հեղափոխությունից հետո հպարտ քաղաքացիներն ակնկալում էին, որ զրկանքների միջոցով, իր ծոցից իշխանության հասածները պաշտոնում էլ կլինեն նույնքան հասարկ եւ զուսպ, որքան հեղափոխության օրերին էին։ Ի վերջո, հեղափոխական պաշտոնյա լինելը որոշակի առումով նաեւ առաքելություն է, եւ այդ պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն երկիրը իրենց ասած կործանումից փրկելու համար անգամ աշխատավարձ չստանալ։ Իհարկե, կհնչեն արդարացումներ, թե ավելի լավ է կոռուպցիա անեն, թե բարձր աշխատավարձ ստանան, բայց, ներողություն, միթե իշխանության ներսում չկան՞ այնպիսի մարդիկ, որոնց առանց կոռուպցիայի եւ միլիոնների պատրաստ են պետությանն իրենց օգուտը տալ։

Անի Սահակյան

դիտվել է 3781 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am