Թուրքիայում ՀԿՌՀ տեղադրումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար է
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Իրաքում և Թուրքիայում համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) HIMARS-ի տեղադրման մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ին: «Դրանք երկու համակարգեր են: Մեկը կօգտագործվի Թուրքիայում՝ որպես աջակցություն Սիրիայում մեր գործողություններին, իսկ երկրորդը կօգտագործվի Իրաքի գործողություններում»,- պարզաբանել է ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Փիթեր Գերստենը:
