Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան (video)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հնարավորություն չունեն իր թոռները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Լեւոն Քոչարյանը։
Այնուհետև նշեց, որ հիվանդանոցում տեսակցել է հորը, և որ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն անցել է լավ:
Անդրադառնալով տեսակցության հետ կապված խնդիրներին, նշեց, որ իրեն թույլ տալիս են տեսակցել հորը, սակայն իր եղբոր երեխաներին՝ ոչ. «Ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին։ Տարբեր ձեւ են բացատրում, բայց փաստը մնում է փաստ, որ չթողեցին։ Հնարավորություն չընձեռնվեց, որն աբսուրդ է»։
