«Դավաճանություն» քրդերի հանդեպ. ԱՄՆ-ում մեղադրում են Թրամփին

Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել «Իսլամական պետություն» խմբավորման երբեմնի գլխավոր հենակետ համարվող Ռաքքայի գավառ: Այս շրջանը 2017-ի հոկտեմբերից գտնվում էր քրդական ջոկատների և ամերիկյան ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով կառավարական բանակի ստորաբաժանումները կիրակի օրը երեկոյան դիրքավորվել են Ռաքքա քաղաքի արվարձաններում:

Սիրիական բանակի առաջխաղացումը հնարավոր է դարձել Ռաքքայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանման դուրսբերումից հետո: Պետական հեռուստատեսության տեղեկություններով Ռաքքայից ոչ հեռու գտնվող նախկին ամերիկյան ռազմակայանի վրա Սիրիայի Արաբական Հանրապետության պետական դրոշն է բարձրացվել:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ու երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն անցյալ շաբաթ մեկնեցին Անկարա, հորդորելու համար Էրդողանին կանգնեցնել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունները: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Փենսը հայտարարեց, թե Թուրքիան զինադադար է հաստատում ԱՄՆ նախագահի ուժեղ կառավարման, նախագահ Էրդողանի հետ ամուր ու սերտ կապերի արդյունքում:

Թուրքիան համաձայնվել է հաստատել հնգօրյա դադար, որի ընթացքում ԱՄՆ-ը օգնելու է քրդերին հետքաշվել Թուրքիայի սահմանից 32 կմ դեպի Սիրիայի խորքը: Սա Փենսի խոսքերով, մարդկային մեծ թվով կյանքեր կփրկի:

Սակայն հանրապետական կոնգրեսական Միթ Ռոմնին, Սենատում դատապարտելով այս գործարքն, ասել է, թե ԱՄՆ-ն, այսպիսով` պաշտոնապես է հաստատում քրդերին լքելու իր քայլը, խմբավորումներ, որոնց անմիջական օգնությամբ էր պայքար մղվել ընդդեմ Իսլամական պետություն ծայրահեղական խմբերի: «Չկա՞ր արդյոք դիվանագիտության որևէ հնարավորություն: Արդյո՞ք այնքան թույլ ենք ու դիվանագիտորեն այնքան տկար, որ Թուրքիան պիտի ԱՄՆ-ին տար ուղղություն, այլ ոչ թե հակառակը», զայրացած հայտարարում էր Ռոմնին:

Հիշեցնենք, որ Իսլամական պետությանը պարտության մատնելու գործին լծված դաշինքում ԱՄՆ-ի նախագահական հատուկ դեսպանորդ Բրեթ ՄաքԳուրքն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին էր ներկայացրել հրաժարական, երբ Թրամփը որոշել էր Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը: Հինգշաբթի օրն Անկարայում կնքված գործարքի կապակցությամբ թվիթերյան իր էջում նա գրել է, թե այն «դավաճանություն» էր քրդերի հանդեպ:

Նկատենք, որ ԱՄՆ ու Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելուց հետո: Նախագահ Թրամփը սպառնաց պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Փորձագիտական շրջանակները քննարկում են այս հարցի շուրջ ընթացող զարգացումները:

Հիշեցնենք, Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնության եկան Հյուսիսային Սիրիայում ժամանակավոր զինադադարի հարցում, սակայն մեկ շաբաթից ավել տևած ռազմական գործողություններն էլ ավելի խորացրեցին դաշնակիցների միջև անհամաձայնությունները: Ռազմական գործողությունից մեկ օր առաջ նախագահ Էրդողանին հասցեագրված նամակում ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես եկավ Անկարայի ու քրդական ուժերի միջև միջնորդության առաջարկով ՝ հակառակ պարագայում սպառնալով տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Այս առաջարկն ակնհայտորեն մերժվեց թուրքական կողմից: Պատժամիջոցների սպառնալիքը չի ստիպի Թուրքիային հետ կանգնել իր նպատակներից, ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի գործադիր տնօրեն Կադիր Ուստունը: Հիմնադրամն աչքի է ընկել սերտ կապերով նախագահ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ «Թուրքիայի առաջնահերթությունն է, որ Ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումը (YPG) հեռանա և չվերահսկի որևէ տարածք Հյուսիսային Սիրիայում, քանի որ Թուրքիան դիտարկում է այն որպես անմիջական սպառնալիք և Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղ»,- ասում է Վաշինգտոնում գործող թուրքական SETA հիմնադրամի գործադիր տնօրեն Կադիր Ուստումը:

Այսօր Թուրքիան այլևս չի դիտարկում Սիրիայում Ասադի ռեժիմի հեռացումը որպես իր ամենամեծ առաջնահերթություն: «Թուրքիայի համար ցանկալի է անգամ, որ այդ տարածքների վերահսկողությունը իրականացնի Ասադի ռեժիմը, այլ ոչ թե Ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումը ու Քրդական աշխատավորական կուսակցությունը, սակայն եթե վերջիններս շարունակեն վերահսկողություն իրականացել այնտեղ՝ ներկայանալով որպես Ասադի ռեժիմի մաս, ապա դա ևս անընդունելի է Թուրքիայի համար»,- ըստ ռադիոկայանի՝ ասում է թուրք վերլուծաբանը:

Ուստունը պնդում է ՝ թուրքական ուժերի գործողությունները ուղղված չեն քուրդ ժողովրդի դեմ, իսկ հիմնական ուղղությունները չեն ընդգրկում քրդական Քոբանի և Քամիշլի բնակավայրերը, ուր հիշեցնենք՝ առկա է նաև հայ ազգաբնակչություն:
Սակայն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Սառա Բասսիլը այլ կարծիքին է՝ նշելով, որ իրենց աղբյուրները պնդում են հակառակը: «Կան տեսագրություններ այդ ուղղությամբ հարձակումների մասին, ուր հարձակման են ենթարկվել եկեղեցիներ և ենթակառուցվածքներ: Մամուլը դրա մասին շատ չի հաղորդում, բայց մենք ունենք տեսանյութեր և զրուցել ենք այնտեղ շատ մարդկանց հետ: Հարձակումներն այնտեղ տեղի են ունենում, և դա է իրականությունը»,- նշում է Բասսիլը: Վերջինս վստահ է՝ Թուրքիային չի հաջողվել ամբողջապես իրականացնել իր նպատակները և վերահսկողության տակ առնել ողջ Հյուսիսային Սիրիան ի շնորհիվ ԱՄՆ ճնշումների: Նա դրական է գնահատում նախագահ Թրամփի՝ Թուրքիային ուղղված սպառնալիքը՝ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:

«Մենք ուրախ ենք, որ նախագահ Թրամփը հստակ սահմանեց, որ պատժամիջոցները կկիրառվեն: Նախագահը կարգադրեց ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ սահմանել թուրքական կառավարության հետ առնչվող բանկերի նկատմամբ»,- նշում է Բասսիլը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 962 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am