Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա զուտ մարդասիրական քայլ է:
«Այս տարվա սկզբից սկսած 2-3 տարվա մեջ ենք նախատեսում դա: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերից: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր»,-ասաց Թորոսյանy:
Ինչպես տեղեկացրեց` առաջնայինն ու կարևորը հիմա երիկամի փոխպատվաստումն է, սակայն մյուս օրգանների՝ լյարդի, սրտի, թոքի փոխպատվաստումը, որոնք շատ բարդ են, կրկին հետագայում կփորձեն անել:
Անդրադառնալով դիակային դոնորներից փոխպատվաստման վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը շեշտեց՝ հայաստանցիները լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում 30-150 հազար դոլար գումար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը