Ինչի կամ ում հաշվին եք գերակատարել

Հայաստանի բյուջեի կատարողականի ցուցանիշներն, ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերակատարվել են 21.6 տոկոսով:

Այս մասին վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով` 2018 թվականի 9 ամսվա կատարողականը եղել է 880 մլրդ 700 մլն դրամ: 2019 թվականի 9 ամիսներին այդ ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 79 մլրդ, որը նախորդ տարվանից ավել է 191.5 մլրդ դրամով` 21.6 տոկոսով: Դրական դինամիկա կա ԱԱՀ-ի և եկամտային հարկի վերադարձելիության ուղղությամբ: Այս ցուցանիշը նախորդ տարվա 9 ամսին եղել է 72.5 մլրդ դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում 86.7 միլիարդ դրամ: «Այսինքն՝ այստեղ ունենք բիզնեսին կամ հարկ վճարողներին հարկերի վերադարձման ծավալների դրական դինամիկա»,- ասել է Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն անդրադարձել է առաջին կիսամյակի կատարողականի ցուցանիշները ամփոփման ժամանակ ներկայացված 63 մլրդ դրամի գերակատարման ցուցանիշին և դրա շուրջ ծավալվող քննարկումներին: «Ինչպես գիտեք, մենք ասել էինք, որ տարեկան գերակատարման ցուցանիշը, որը պլանավորվել է 62 մլրդ դրամ, ըստ էության, կիսամյակով ենք ապահովել, բայց դա չի նշանակում, որ նույն տեմպերը պահպանվելու են: Եթե հիշում եք, որ երկրորդ եռամսյակի ցուցանիշները շատ ավելի համեստ են կանխատեսվել, քան երրորդ եռամսյակում: Երրորդ եռամսյակում կարող է լինել 20-25 մլրդ դրամի նվազեցում ընդհանուր գերակատարման ցուցանիշում, սակայն 4-րդ եռամսյակում այսպես ասած «թերակատարման» ցուցանիշը կհաղթահարվի: Ի՞նչ ունենք հիմա: Այն 62 մլրդը ինչպես պլանավորվել էր, հստակ կա և որպես ծախս պետական բյուջեով իրականացվում է: Եվ եթե մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 մլրդ, ապա տեսնում ենք, որ մոտավոր 10 մլրդ է եղել: Այսինքն՝ տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս»,- պարզաբանել է Դավիթ Անանյանը:
Նրա տեղեկացմամբ` ընթացիկ տարվա 9 ամսվա հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 61 մլրդ 500 մլն: «Եթե այն փաստացի հարկային եկամուտների կատարողականի հետ համադրում ենք, ապա տեսնում ենք, որ ունենք գերակատարում 17.7 մլրդ դրամով»,-նշել է ՊԵԿ նախագահը:
Մի կողմ թողնենք պարզ թվաբանությունը, ընդամենը սահմանափակվենք արձանագրելով, որ 21,6 տոկոս աճը հեղափոխական աճ չէ: Եթե նայենք վերջին տարիների բյուջետային մուտքերի դինամիկան, սա միջին աճ է: Բայց սա դեռ մի կողմ` ինչի հաշվին են ապահովվել այս հավելյալ տոկոսները: Այս հարցի պատասխանը Դավիթ Անանյանը չի տվել: ԱՎԾ հրապարակած տվյալներում տնտեսության առանձին ոլորտներում համապատասխան ծավալի աճ չի արձանագրվել, ուստի վստահաբար կարելի է պնդել, որ ՊԵԿ-ի գերակատարումները տնտեսության աճի հետ կապ չունեն: ՊԵԿ-ի հավաքագրումների դրական ցուցանիշներն առավելապես ստվերի դեմ պայքարի արդյունքով են ապահովվել: Ի դեպ, շաբաթ օրը` Գյումրի կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Դավիթ Անանյանին, շատ հստակ ակնարկեց, թե ստվերի պաշարները դեռևս սպառված չեն, ուստի դեռևս կա նաև բացահայտման հավելյալ պոտնեցիալ:

Թեպետ ստեվերը նման է սպունգի և ունի առաձգական որոշակի հատկություն, սակայն այն չի կարող հավերժ ձգվել: Այսպես թե այնպես, ինչ-որ պահից սկսած ստվերի հաշվին պետական եկամուտների աճ ապահովելու պաշարներն սպառված են լինելու: Ինչ գերակատարում է այն ժամանակ ցույց տալու Դավիթ Անանյանը վարչապետին:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 1809 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am