Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայ ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: pastinfo.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

- Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:

- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա` «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

- Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում եւս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

- Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

- Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է:

- Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

- Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետեւապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ եւ քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, եւ, միաժամանակ, թեեւ ձեւականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

- Որոշումը բողոքարկելու համար անձը պետք է քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնից ստանա այդ որոշումը, այնպես չէ՞:

- Նկատի ունենալով, որ մեր քրեական արդարադատության արդի փուլում ամեն ինչ հրապարակայնացվում է`նաեւ պաշտոնական հաղորդագրություններով: Բացի այդ` քրեական գործ հարուցելու մասին որոշման տեքստը հրապարակվել է մամուլում, հետեւաբար կարող է բողոքարկվել:

Ասում եք` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չունենք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, բայց մեր Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենքները, իսկ այս դեպքում ավելի բարձր իրավաբանակն ուժ ունեցողը Կոնվենցիան է, որի մեկնաբանությունը Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով հստակ սահմանել է: Հետեւաբար, անկախ նրանից մեր օրենքով նման իրավունք գրված է, թե ոչ, նկատի ունենալով, որ Կոնվենցիայով նման հնարավորություն վերապահված է` կարող է բողոքարկվել:

- Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

- Միանշանակ: Կոնվենցիայի ուժով` նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

- Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել` ապա նման պայմաններում առաջին ատյանի որեւէ դատարանի դատավոր կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

- Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ եւ մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է բախտը չբերել ու գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձեւակերպել, վնգստում է պատերի տակ:

- Մենք ունենք «Խելացի» համակարգիչներ, որոնք իրականացնում են բաշխումը:

- Գործերը վերաբաշխվում են սահմանված կարգով եւ այդ անձի անունը համակարգիչ է, ես դա գիտեմ: Արդյունքում, այո, գործը կարող է մակագրվել մի դատավորի, որը, օրինակ, ես վստահ չեմ, բայց հիմա ընդունված է ձեւակերպել եւ պետականորեն հայտարարել, կարող է վնգստացող լինել, իսկ նման պայմաններում արդարադատություն ակնկալել խելագարություն է: Բոլոր դեպքերում, կարծում եմ, պետք է բողոքարկվի, որովհետեւ այս գործը, անկախ իր ելքից, Եվոպական դատարանում քննվելու է վաղ թե ուշ եւ ընդամենը որպես ներպետական միջոցի սպառման եղանակ, թեկուզ ձեւականորեն պետք է դա բողոքարկել: Ես հիմա որպես Եվրոպական դատարանում 14 տարի պետության շահերը ներկայացրած անձ` ստորագրում եմ, որ երբ այս գործը հայտնվի ՄԻԵԴ-ում` դիտվելու է, առնվազն, Կոնվանցիայի 6-րդ հոդվածի խախտում:

դիտվել է 3296 անգամ
Լրահոս
Լա՛վ իմացեք՝ Փաշինյանի գլխում ոչինչ հենց այնպես չի ծնվում․ Բալայան (video) #ՀԻՄԱ․ Մեհրիբան Ալիևան Աննային նայելիս՝ չի կարողացել զսպվել, ու․․․ մանկավարժ (video) Թող ուշադիր լսեն․ Արցախը կենդանի հոգի է․ Արցախի թեմի առաջնորդ (video) Իրանը համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ֊ն փորձի Իրան Հայաստան սահմանը կտրել․ իրանցի վերլուծաբան (video) «Աննա Հակոբյա՛ն, Ալիևի ու Էրդողանի կանանց հիմա էլ Սևա՞ն ես կանչում»․ որդեկորույս արցախցի (video) #ՀԻՄԱ․ Նիկոլի այդ դարակազմիկ հայտարարությունը բացահայտեց իր ամբողջ խեղճությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ումի՞ց եք վախենում․ երեկ Ալիևը մեր հարցերի պատասխանը տվեց․ Իշխան Սաղաթելյան (video) Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը Սամվել Բաբայանից հարցրեք՝ադրբեջանցիների հետ ի՞նչ է բանակցել ու ով է դուրս եկել իրենց վրա․Շահրամանյան (video) Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ. Ռոբերտ Քոչարյան Տղամարդը «պերֆերատոր»-ով պատահաբար դիպել է բարձր լարման տակ գտնվող մալուխին Արցախը պատմության փոշիների տակ պետք չէ թաղել․ Արամ Ա-ի ուղերձը Մերը հաղթող Հայաստանն է, որն այլընտրանք չունի․ Խաչիկ Մանուկյանի կարևոր խոսքը Եռաբլուրում (video) Իրավունք չունենք մոռանալու հազարավոր տղաների կյանքի գնով պահած Արցախը. Վարդենիսի ավագանու անդամ Նիկոլը մեզ սպառնացել է․․․ վախենում է՝ Ալիևը հունից դուրս գա ու․․․ Արթուր Վանեցյան (video) Նիկոլը թիվ մեկ է տվել իրավապահ համակարգին. վերջիններս սարսափած են Ներքին թշնամուն լավ չգիտեինք․ ես ու կինս պառկելու ենք մեր զավակների հողում՝ Արցախում․ Հաջյան (video) Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության ժամկետը կերկարաձգվի ևս երկու ամսով. Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը Ինչպե՞ս առևանգվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ պարզաբանում է Կարեն Սարգսյանը (video) Իշխանությունները նորից սպառնում են արցախցիներին. «քսիֆ» են ուղարկում նրանց Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը Այսօր օկուպացված Ստեփանակերտում սկսվել է Արցախի ԱԳՆ շենքի քանդումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am