Նազարբաեւի ընտանիքի հետքերով.. ուզում են ցմահ իշխել

Մարիամ Փաշինյանը դեմ չէ ղեկավարել Հայաստանը։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում հարցին, թե կցանկանայիք լինել ՀՀ առաջին կին վարչապետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր պատասխանել է. «Ինչու ոչ»։ Արդյոք հնարավոր է, որ նա հետագայում զբաղվի քաղաքականությամբ, Մարիամ Փաշինյանը անկաշկանդ խոսըովանել է․ «Միանշանակ, քաղաքականությունն ինձ միշտ է հետարքրքել»։
Նա նաեւ ասել է, որ իր համար տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին փոխվարչապետեր, չի ունեցել ԱԺ կին նախագահ․ «Կարծում եմ՝ կանայք պետք է արդեն ակտիվանան, հատկապես որ հիմիկվա իշխանությունները միանշանակ աջակցում են կանանց դերը միջազգային հարաբերություններում, ներքին թե արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մարիամ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանին պակասում է կին վարչապետ, ԱԺ կին նախագահ։
Եթե մեկուկես տարի առաջ որեէ մեկ ասեր, թե ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով հետապնդելու է այն նպատակները, որոնք Սերժ Սարգսյանը , այսինքն՝ իշխանությունը պահելու, այն հավերժացնելու նպատակով օգտվելու է ամենակոշտ գործիքաշարից, մենք նրան ցնորված կհամարեին: Ինչպես կարող է նա գնալ մի արժեհամակարգի հետեւից, որը մերժել է ու արդյունքում ստացել իր իշխանությունը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր սպասումները որեւէ մասով չարդարացան: Ինչպես իր նախորդը, Փաշինյանն էլ լիարժեքորեն օգտվում է իշխանության ընձեռած վայելքներից՝ ճոխ վերանորոգում կառավարական ամառանոցում, թանկարժեք ավտոմքենա, թիկնազոր եւ այլն, եւ այլն: Մինչդեռ հեղափոխությունից առաջ հպարտ քաղաքացիներից շատերն ակնկալում էին, որ ավերակներ ժառանգած պետության ղեկավարը ոչ միայն չի գնա նույն ճանապարհով, այլ արժեհամակարգ կփոխի, որ հեղափոխական իշխանիկները ոտքով կգնան աշխատանքի, էկենոմ դասով՝ գործուղումների, առհասարակ վերջին մասով կհրաժարվեն բյուջեի հաշվին շրջագայելու արատավոր սովորություններից: Կյանքը ցույց տվեց, որ մենք սխալվեցինք: Ոչ միայն պետական միջոցներն են խնայողաբար ծախսվում, այլեւ Փաշինյանի իշխանության կրողների հայտարարություններից պարզ է դառնում, թե իրենք հավերժ են եւ ամեն խելքի փչած բան կարող են անել՝ չմտածելով , որ կյանքը բումերանգ է, հաջորդներն էլ իրենց հետ են նույնկերպ վարվելու: Իշխանությունը ցմահ պահելու մտադրությունները առավելապես ակնհայտ են հենց Փաշինյանի ընտանիքի անդամների հայտարարություններից : Կարող էին չանդրադառնալ նրա դստեր վերջին հայտարարությանը՝ համարելով, որ ինչպես ցանկացած դեռահաս, վարչապետի աղջիկն էլ երազանգներ ունենալու իրավունք ունի: Բայց կլիներ այդպես, եթե Մարիամ Փաշինյանը հոր վարչապետության առաջին օրից չմտներ քաղաքականություն ու տարբեր առիթներով քաղաքագիտական դասեր չտար: Նա մերթ ընդդիմության դաստիարակությունն է իր վրա վերցնում, մեկ մամուլի, մեկ ուրիշի ու պարզ է դառնում, որ այս ընտանիքը որոշել է Հայաստանում Նազարբաեւների գծի շարունակողը դառնալ: Թերեւս շուտ մոռացան Սերժ Սարգսյանի օրինակը, ով նույնպես համարում էր, որ ինքը հավերժ իշխելու է Հայաստանը:

Անի Սահակյան

դիտվել է 1382 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am