Ըստ Նիկոլ Փաշինյանի` Դավիթ Անանյանի քարտուղարահու բարձր պրեմյան հարկատուի համար երջանկություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ հայտարարել է, որ բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով, քանի որ ՊԵԿ-ն իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է:

Փաշինյանի ձևակերպմամբ` ՊԵԿ-ի խնդիրն է` փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, հարկային պարտավորությունների նկատմամբ: «Կարևոր եմ համարում, որ քաղաքացիները հստակ արձանագրեն` այն գումարները, որոնք նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են իրենց երկրում, մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: Համաձայնեք` տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուտներ կառուցեր: Այն հարկերը, որ վճարում են` ներդրում է իրենց իսկ ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Որպեսզի այս ընկալումը հասնի իր գագաթնակետին` շատ կարևոր է, որ հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն և ընդհանրապես կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը, որպեսզի կարողանանք պատկերացնել այն անսահման հաճույքը, որ ապրում են հարկեր վճարող մեր քաղաքացիները: Եվ այսպես` 2018 թվական, դեկտեմբեր, ամանորի նախաշեմ. լրատվամիջոցները գրում են, որ ՊԵԿ ղեկավար կազմը աննախադեպ բարձր ինքնապարգևատրումներ է արել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 8 մլն 55 000 դրամ պարգևավճար, նրա առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը` 9 մլն. դրամ,
ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալը` 6 մլն. 456 000 դրամ,
ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետը` 2 մլն. 930 000 դրամ,
ՊԵԿ նախագահի տեղակալը` 6 մլն 6000 դրամ,
ՊԵԿ նախագահի օգնականը կամ, որ նույնն է, քարտուղարուհին 2 մլն 120 000 դրամ և այսպես շարունակ: Պաշտոնապես հաստատվեց, որ 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ ՊԵԿ ողջ անձնակազմին տրված պարգևատրումները կազմել են 3 մլրդ 296 միլիոն դրամ: 2019 թվականին կառավարության մի քանի որոշումներով ավելացվեց ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը: Մասնավորապես 2019 թ. ապրիլին ՊԵԿ պարգևատրման ֆոնդն ավելացավ 2,3 մլրդ դրամով: Բազմաթիվ հարցերին ի պատասխան` ՊԵԿ նախագահ Դավթի Անանյանը պարզաբանել էր և կարճ ու կոնկրետ ասել, որ ՊԵԿ աշխատողներն ամեն ամիս պարգևատրում են ստանալու: Առջևում հերթական նոր տարին է: Հաշվի առնելով նախորդ տարվա պրակտիկան, փորձենք պատկերացնել շարքային հարկատուի ներքին հրճվանքը, երբ նա հարկ վճարելու պահին պատկերացնում է, որ Դավիթ Անանյանի քարտուղարուհին իր վճարած հարկերից 2 մլն դրամ Նոր տարվա պրեմյա է ստանալու:
Եթե պատկերացրիք, ուրեմն ամեն ինչ հրաշալի է, գնացեք և վճարեք ձեր բոլոր հարկերը, դա արեք սիրով, նվիրումով և համոզված եղեք, որ ՊԵԿ նախագահի քարտուղարուհին միանգամայն արժանի է 2 մլն պրեմյայի: Չկարծեք, թե ՊԵԿ նախագահի համար սուրճ եփելն այդքան հեշտ գործ է:

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 10369 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am