Պուտինին վիրավորած վրացի լրագրողին հարցաքննել են

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է լրագրող Գեորգի Գաբունիային, ով «Ռուսթավի 2»-ի եթերում վիրավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես նշվում է, լրագրողին հարցեր են տրվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիի ձերբակալության և ընկերության ներքին գործերին միջամտության վերաբերյալ: