Վախենալու վտանգավոր բնազդը

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ: Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվածը բոլորի համար շատ

պարզ դաս է. եթե որևէ մեկը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կամքը չի կատարում, ԱԱԾ-ում հարցեր են առաջանում` նրա ընտանիքի անդամներին ուղղված: ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի նախարարական գործունեության հետ կապված` խաշած հավի ծիծաղ առաջացնող հաղորդագրությունը տարածելուց առաջ կարող էր գոնե նկատի ունենալ, որ Թովմասյանը մինչև պետական պաշտոնի անցնելը միջազգային կառույցում աշխատող բարձր վարձատրվող մասնագետ է եղել, ուստի հայրական տան տանիքը նորոգելու միջոցներ հաստատ կունենար:

Բայց սա մի կողմ: Եթե Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված խնդիրներ իսկապես կային, ինչո՞ւ դրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում չհայտնվեցին հեղափոխությունից անմիջապես հետո: Ի վերջո Հրայր Թովմասյանը հասարակության կամ, ինչպես նիկոլականներն են սիրում ասել, նախկին իշխանության շարքային ներկայացուցիչ չէ. նա ՍԴ նախագահն է, պետության առաջին հնգյակի պաշտոնյաներից մեկը: Իսկապես մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, որ եթե գործը ոչ թե սարքովի, այլ իրական լիներ, երիտասարդ աղջիկներին ու ծերունի հորը ԱԱԾ հրավիրելու փոխարեն` ուղղակի մեղադրանք կներկայացվեր Հրայր Թովմասյանի դեմ` հստակ ապացույցներով: Քաղաքական մեծամասնությունն այս դեպքում բազմաթիվ գլխացավանքներից ազատված կլիներ, նեղություն չէր քաշի ԱԺ-ում լիազորությունների կասեցման անհիմն գործընթաց սկսել, հետո այդ իրավական արժեքից զուրկ որոշում ուղարկել ՍԴ, այնտեղից էլ մերժում ստանալ:
Բայց սա էլ մի կողմ` հետաքրքիր է, թե մարմնի ո՞ր մասով են մտածում այն մարդիկ, ովքեր հայտարարում են` եթե ԱԱԾ-ն Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել է, երևի մի բան արած կլինեն: Այսպես, ի դեպ, ասում էին 37 թվին, երբ այս կամ այն մարդուն հռչակում էին ժողովրդի թշնամի և տանում Սիբիր: Բնությունն իրավամբ դաժան է վարվել այս կարգի մարդկանց հետ` նրանց զրկելով տրամաբանելու ունակությունից: Այս մարդիկ չեն կարողանում իրենք իրենց հարց տալ` լավ ինչո՞ւ ԱԱԾ-ն ընտանիքին հիշեց այն ժամանակ, երբ ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն իշխանության համար Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունն է: Ցանկացած մարդու ամենաթույլ տեղը ընտանիքն է` պարզ է, որ ՍԴ նախագահի վրա ընտանիքի միջոցով ճնշում են գործադրում, որպեսզի նա թողնի ՍԴ նախագահի պոստը: Սա շատ պարզ ռեպրեսիա է, որ իշխանությունը կիրառում է` անցանկալի անձանց լռեցնելու համար:
Շատ ավելի դաժան է այն մարդկանց վիճակը, որոնք արդարացնում են ԱԱԾ-ի վարքագիծը` հայտարարելով, թե ժամանակին իրենց էլ են տարել ոստիկանություն` հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար: Ներողություն, եթե ձեզ տարել են, ուրեմն հիմա էլ պիտի Թովմասյանի ընտանիքի՞ն տանեն: Նախկինում շատ վատ են արել, որ ձեզ տարել են, բայց հիմա էլ են շատ վատ անում: Այսինքն` հեղափոխությունն այս կարգի մարդկանց համար անձնական վրեժխնդրության ծարավը հագեցնելու միջոց է սոսկ: Թեպետ անգամ այս տեսանկյունից ոչ մի կերպ հնարավոր չի հասկանալ, թե ժամանակին իերնց ոստիկանություն կամ մեկ այլ տեղ տանելու համար, ինչո՞ւ պիտի այսօր պատասխան տա Հրայր Թովմասյանի ընտանիքը: Օրինակ` ի՞նչ կապ ունեն այդ երկու աղջիկն ու ծեր, հիվանդ մարդը ռոբասերժական համակարգի օրոք ընդդիմադիրներին ոստիկանություն տանելու, ծեծելու և բռնության ենթարկելու հետ: Այս հարցը տրամաբանական պատասխան չունի: Թե բա Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ է եղել: Հետո ի՞նչ, որ եղել է: ՀՀԿ-ն 166 հազար անդամ է ունեցել, և ի՞նչ` բոլորի ընտանիքներին հերթով պետք է ԱԱԾ տանե՞լ: 
Այս ողջ պատմության մեջ ամենավտանգավորը մեր հասարկության մեջ ռեպրեսիաները արդարացնելու բնազդի արթնացումն է: Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Փաշինյանը ևս հավերժ չի մնալու: Բայց այս` իրավամբ վախենալու բնազդի հետևանքները մենք դեռ երկար ենք զգալու:


Հայկ Դավթյան

դիտվել է 3260 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am