Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում

Ժողովուրդ օրաթերթը գրում է.«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի տվյալ­ներ և այլն: Այս մասին մեզ  հետ զրույցում ահազանգել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հայտարարել էր, որ ինտերնետային կառավարման խորհուրդը և ան­գամ Ազգային ժողովի որևէ պատգա­մավոր չի տեղեկացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձ­նաժողովի այս որոշման մասին:

Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում: Այս հարցերը ArmLur.am-ը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատ­գամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Պարզվեց, որ Հակոբյանն էլ տեղյակ չէ նախաձեռնությանը, բայց խնդրի շուրջ կարծիք ուներ:

«Այսօր ֆեյսբուքն ամբողջապես անվերահսկելի է, այսինքն՝ մարդիկ գրանցվում են և ինչ հայտարարություններ ուզեն, կարող են անել ֆեյք էջերով, ինչը խնդիր է: Իմ կարծիքով՝ արժե այդ ուղղությամբ աշ­խատանքներ տանել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքահայության շրջանում, ինչպես ասում են, լավ տեղ չի տանում: Խոսում են ատելության քարոզի մասին, իշխանություններին են մեղադրում: Ես կարծում եմ, որ ատելության ու բռնության խոսքը պետք է ուղղակի բացառել ֆեյսբուքից և, առհասարակ, ամեն տեղից: Ես կոչ եմ անում զերծ մնալ բռնության քարո­զից, ատելության խոսք կիրառելուց: Ես անձամբ, երբ որևէ բան հրապա­րակում եմ, մեկնաբանություններով առկա վիրավորանքները, եթե անգամ վերաբերում են նախորդ իշխանու­թյուններից որևէ մեկին, ջնջում եմ»,- նշեց ԱԺ պատգամավորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 574 անգամ
Լրահոս
Դե թող Ադրբեջանը փորձվի միջամտել․ Իրանը միջուկային պատերազմով կոչնչացնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ Սրբուհի Գալյանը՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին՝ ՔՊ-ի պեռաշկիով քարոզարշավի մասին (video) Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am