ԱԱԾ-ն Թովմասյաններով է զբաղվում, ադրբեջանական հաքերները` Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքով

Մինչ հայրենի ԱԱԾ-ն զբաղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին` հորն ու երկու դուստրերին, հարցաքննելու պետական և կառավարման անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործով` ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի ելույթը։

Ելույթում Ալիևն ասում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Տեսանյութը ՀՀ վարչապետի կայքում մնացել է ավելի քան 2 ժամ: Նման դեպք, ի դեպ, վերջին տարիներին չէր եղել:
Այսինքն` 2 ժամ շարունակ մեր թիվ մեկ պաշտոնական կայքը հակառակորդի տրամադրության տակ է եղել` դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով: Փորձեք պատկերացնել, թե այդ ընթացքում ինչ հայտարարություններ կարող էր տարածվել և ինչ ներքին խուճապ կարող էր մտցվել հայ հասարակության մեջ:
Ինչպես հայտնի է, պետական կայքերի անվտանգությունն ապահովում է ԱԱԾ-ն: Փաստորեն իր այդ անմիջական գործառույթի իրականացման փոխարեն` մեր փառապանծ հատուկ ծառայությունները գերզբաղված են Հրայր Թովմասյանի ընտանիքին հարցաքննելով, ռեսուրսներ են ծախսում Թովմասյանի հայրական տան տանիքում չափումներ և նյութագիտական հետազոտություններ կատարալու նպատակով: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց, որ տանիքը դիտարկվում է որպես ենթադրյալ հանցանքի վայր: Պարզվեց նաև, որ Փաշինյանը անձնական վրեժ է լուծում Թովմասյանից, որովհետև բանտում եղած ժամանակ հավելյալ հանգստի օրեր չի ստացել բանտի ղեկավարությունից: Կատարվածն առնվազն նշանակում է, որ սովորական քաղաքացիները ևս հաստատապես հայտնվել են թիրախում և առաջիկայում կարող են կոտրվել քաղաքացիների էլփոստերը, էջերն ու պրոֆիլները: ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս հարցով: Ի դեպ, Ադրբեջանի գալիք տարվա պետբյուջեի նախագծով պաշտպանական և անվտանգության ոլորտի ծախսերը նախատեսված է 20%-ով ավելացնել: Հետևանքների նախնական գնահատական է պետք կազմել, և սա ԱԱԾ-ի գործն է:

ԱԱԾ-ն պետք է նաև մտահոգվի տարածաշրջանային հարցերով` թե արդյոք հարևան Սիրիայից առանձին գրոհայիններ չեն ներխուժում Հայաստան: Հարևան երկրի մամուլում գրվել էր, որ քուրդ ահաբեկիչ-գրոհայինները Սիրիայի քաղաքացու անձնագրերով հայտնվում են Հայաստանում և այստեղ բուժծառայություններ անցնում: ԱԱԾ-ն պարտավոր է այս թեմայի հետ կապված լուրջ ուսումնասիրություն կատարել: Բայց մարդիկ այս գործերի համար, ինչպես հասկանում ենք, ժամանակ չունեն: Հիմնական ռեսուրսները կենտրոնացրել են Հրայր Թովմասյանից սպասվող դիմակայությունը չեզոքացնելու ուղղությամբ:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2118 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am