Նիկոլ Փաշինյանից հեռանում են և զգուշացնում նոր թայֆաբազների մասին

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան իր էջում։ Հրաժարակիանի պատճառը մասնագիտական անհամաձայնությունն է, մասնավորապես այն, որ Սարհատ Պետրոսյանը չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն իր մեջ ներառում է նաև կադաստրի ոլորտը
«Կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։
Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։
Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից>>,- նշել է Սահրատ Պետրոսյանը:
Նա նշել է նաև, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը։
Այսպիսով պետք է արձանագրել, որ հեղափոխությունը շարունակում է խժռել իր զավակներինմ, հատկապես հաջողվածնորին: Սարհատ Պետրոսյանն համարվում էր Նիկոլ Փաշինյանի կաբինետի ամենահաջողված ու պրոֆեսիոնալ կադրերից մեկը: Նրա պաշտոնավարման հանդեպ հանրային ընկալումը, ի տարբերություն բազմաթիվ այլ հեղափոխական պաշտոնյաների, ընդգծված դրական էր: Կադաստրում այս փուլում նկատելի բարոփոխումների էին կատարվել, հատկապես հանրության համար մատուցվող ծառայությունների դյուրացման առումով:
Կադաստրը լինելով բարդ ու խիստ մասնագիտական ոլորտ պահանջում է մասնագիտական մոտեցում, ինչը սակայն բացակայում է և ինչի մասին իր հրաժարականում խոսել է Սահրատ Պետրոսյանը: Ընդհանրապես, ոչ պրոֆեսիոնալիզմն ու դիլետանտիզմը Նիկոլ Փաշինյանի կառավարության լրջագույն խնդիրն է, ոչ միայն քաղաքաշինության, այլև մնացած բոլոր ոլորտներում ևս: Հեռացող պաշտոնյան բարձրացրել է թայֆաբազության հարցը: Խոոսքն ըստ ամենայնի քաղաքական հովանավորչության մասին է, որը կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակն է: Այս հրաժարականը հերթական ահազանգը պիտի լինի Նիկոլ Փաշինյանի համար: Նա վերջապես պիտի հասկանա, որ տնտեսության ղեկավարումը պետք է տալ պրոֆեսիոնալներին, ոչ թե քայլողներին: Ըսն որում Սարհատ Պետրոսյանը մատնանշել է կոնկրետ անուն` Տիգրան Ավինյան: Եթե նոր Հայաստանում ևս մասնագիտական ոլորտներում անձնական կլաններ են ստեղծվում, կնշանակի ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Հեղափոխության պայքարը ոչ թե կլանների այլ արժեքների փոփոխության համար էր: Առայժ ճիշտ հակառակն ենք տեսնում` բոլոր ոլորտներում:


Հայկ Դավթյան

դիտվել է 4362 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am