Թուրքական 5–րդ շարասյունը կոնսոլիդացվել է. Հայաստանը՝ թուրք–ադրբեջանական աքցանի մեջ

Ալիևը հայտարարում է, որ թուրքական աշխարհի ֆիզիկական միասնականությանը խանգարում է Զանգեզուրը և իրենք պետք է այդ խնդիրը լուծեն։

Թուրքիան, նախորդ դարի 90–ականների սկզբնամասի պես, իր հայացքը կրկին ուղղում է թուրքական աշխարհի ուղղությամբ, քանզի արաբական աշխարհում չի ընդունվում (Սիրիայում հակաքրդական օպերացիան այդ առումով անհաջող էր Թուրքիայի համար)։

Թուրքիայում նեոօսմանիզմի ուղղության ձախողմանը զուգընթաց կրկին գլուխ է բարձրացնում պանթուրքիզմը։ Իսկ դա առաջին հերթին նշանակում է անվտանգության լրջագույն մարտահրավեր Հայաստանի ու Արցախի համար։ Այդ մարտահրավերը կրկնապատկվում է մեր երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական զարգացումների պատճառով, քանզի իշխանության ղեկին է հայտնվել քաղաքականապես անմեղսունակը, խորհրդարանը զրոյական դերակատարում ունի, իսկ քաղաքական դաշտում վխտում են գործակալները։

Հայաստանն այժմ ներսից ու դրսից հայտնվել է թուրք–ադրբեջանական աքցանի մեջ։ Իսկ այս ամենի ֆոնին Նիկոլին հաջողվել է աննախադեպ լարված հարաբերություններ ստեղծել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։

Բացի այդ՝ «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերը Նիկոլ Փաշինյանին ստիպել են մերձենալ Հայաստանի ներսում գործող թուրքական 5–րդ շարասյան՝ արմանբաբաջանյանների, «ծռիստների» ու դրանց հարակից շրջանակների հետ՝ հակառակ դեպքում սպառնալով Ամուլսարի հանքի հետ կապված առիթն օգտագործել ու «գունավոր» (կանաչ) հեղափոխություն անել։ Հանուն աթոռի՝ Նիկոլը համաձայնել է գործարքի մտնել թուրքական 5–րդ շարասյան հետ։

Թուրքական աշխարհը կոնսոլիդացվում է. ի՞նչ է սպասվում և ի՞նչ անել

Արաբական աշխարհում անհաջողության մատնվելով ու նեոօսմանիզմն առաջ տանել չկարողանալով՝ Թուրքիան անցնում է պլան «բ»–ին, այսինքն՝ պանթուրքիզմին։ Դրան դեմ չէ Արևմուտքը, քանզի այդպիսով կկարողանա հակադրություն ստեղծել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։

Դժվար չէ հասկանալը, որ պանթուրքիզմի կյանքի կոչման թիվ մեկ խոչընդոտը Հայաստանն ու Արցախն են։ Նիկոլ Փաշինյանն իր անհեռատես ու անգրագետ քայլերով հնարավորություն է տվել Ալիևին պատերազմի լեգիտիմ սցենար ունենալ՝ առավելագույն բարենպաստ արտաքին միջավայր ստանալով։ Ադրբեջանին երկու շտրիխ է մնացել՝ Թուրքիայի հետ վերջնական համաձայնեցումը և ՌԴ–ի չեզոքությունը ստանալը։

Նիկոլը, կամա թե ակամա, սպասարկում է մեր հակառակորդների շահերը, քանզի այսպիսի պառակտում ու ներքին թշնամանք առաջացնելը, բանակը վարկաբեկելը և հակաղարաբաղցիական գիծ տանելը միայն Թուրքիային ու Ադրբեջանին են ձեռնտու։

Թուրքիան մեզ մոտ հիմա բաց խաղաքարտերով է խաղում։ Մեր թշնամի երկրի շահերի պաշտպանները, թաքնվելով «ռազմահայրենասիրական» կոդերի տակ, ազատորեն գործում ու քարոզում են Երևանի կենտրոնում և ՀՀ խորհրդարանում։ Գարեգին Չուգասզյանը Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և մյուսները դարձել են Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործընկերները։ Իսկ մինչև վերջերս «ծռությունն», իբր, պախարակող և ահաբեկչությունը քննադատող Արման Բաբաջանյանը և «ծռերն» արդեն միավորվել են։

Փաշինյանի համար սարքովի «ստուկաչություն» անող Արմանին պատկանող «1in.am»–ի էջերից «ծռերը» չեն իջնում։ Սրանք հիմա մերձեցել են, քանզի տիրոջ հրահանգն է այդպիսին։

Եթե նախկինում Արման Բաբաջանյանն ու «ծռերը» մի գծի մեջ էին միայն հակառուսական քարոզի պահով, իսկ մյուս հարցերով գոնե առերևույթ՝ հակադիր, ապա հիմա սրանց մերձեցումը բոլոր առումներով է։ Դրսից կառավարող ձեռքն զգացվում է։

Նիկոլը թուրքական այս 5–րդ շարասյան ձեռքում գործիք է՝ Հայաստանը ներսից կազմալուծելու և թուրքական աշխարհի ծրագրերը սպասարկելու համար։

Այս ամենի դեմն առնել հնարավոր է միայն ազգային ուժերի և հանրության լայն շրջանակների համախմբմամբ։ Մոտալուտ պատերազմը կանխել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պատերազմում հաղթել հնարավոր է միայն նոր՝ ազգային իշխանության կազմավորմամբ։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 1443 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am