Կրեմլի բացահայտումը. «Համաձայնեցված փաստաթղթեր»՝ Ղարաբաղյան հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած օրերին հանդիպեցին Ադրբեջանի իշխանություններին և Արցախի իշխանություններին: Համանախագահներն արձանագրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել:

Պարզ չէ՝ թե ինչ թեմայի շուրջ են ընթանալու բանակցությունները, եթե այս պահին հրապարակային կողմերի դիրքորոշումները միմյանցից ոչ միայն բավական հեռու են, այլև Ադրբեջանն ասում է, թե հիասթափված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանի հետ վերջին հանդիպումից:

Ինչևէ, պաշտոնական Մոսկվան երեկ անդրադարձել է ղարաբաղյան թեմային: «Ես ԽՍՀՄ-ի մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն առանձին սուվերեն պետություններ են: Չեմ կարող գնահատական տալ այս կամ այն հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ-ի անունից», այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Վալդայ» ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Արցախն իբրև թե ողջ աշխարհի կողմից «ճանաչված է» Ադրբեջանի անբաժան մաս:

Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ, ուստի չի կարող իմանալ՝ ինչ նկատի ուներ Ալիևը։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,-հավելել է նա: Լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Զախարովան ասել է, որ իրենք ականատես են լինում արցախյան հիմնախնդրին վերաբերող քաղաքական տարբեր հայտարարությունների թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները հուզական տարբեր մակարդակներ, ինչպես նաև պատմական տարբեր բովանդակություն ունեն: «Մենք ելնում ենք բանակցային այն օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կառուցողական մոտեցում ցուցաբերել: Եվ կասկածել, որ նրանց նպատակը հենց դա է, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ցանկությունները»,-հավելել է նա: Հետաքրքրական է, որ Զախարովան ընդգծել է, որ կան համաձայնեցված փաստաթղթեր, օրակարգ՝ առաջ շարժվելու համար:

Համաձայնեցված փաստաթղթե՞ր... Մոսկվան ու Բաքուն, ինչպես երևում է ինչ-որ փաստաթուղթ ունեն մշակած, որն անպայմանորեն ցանկանում են առաջ բրդել:

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է Գարեգին Նժդեհի՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գտնվող հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին և ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել դատախազություն՝ պահանջելով ապամոնտաժել այն հայկական եկեղեցու բակից: Զախարովան ասել է, որ ծանոթ չէ իրավիճակին և հավելել, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե գլոբալ մոտեցում ցուցաբերենք այս խնդրին, կարծում եմ, որ պետք է վերադառնանք այսպես ասած պատմության ակունքներ: Այս դեպքում խնդրին գնահատականներ տվել ենք, ինչպես այս ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցներում… Մեր գնահատականն ակտուալ է առ այսօր»,-հավելել է Զախարովան:

Թամար Բագրատունի

դիտվել է 3565 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am