Ծնունդով բագրատաշենցի հալածված ընդդիմադիրը խոստանում է Ալիևի իշխանության տապալում

Հոկտեմբերի 19-ին Բաքվի կենտրոնում նախատեսված հանրահավաքից առաջ Ադրբեջանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ընդդիմադիր ակտիվիստներին` հիմնականում «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներին:
Վերջին 48 ժամերին քաղաքական այս ուժի առնվազն 11 անդամներ Բաքվի տարբեր շրջանային դատարաններից կողմից դատապարտվել են 10-60 օրվա վարչական կալանքի` հիմնականում ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքների հիման վրա, հայտնում է «Ազատությունը»:

Ընդդիմադիր ակտիվիստների մեկ այլ խմբի հետ ադրբեջանական ոստիկանությունը վերջին օրերին բացատրական աշխատանքներ է տարել` նրանց հորդորելով չմասնակցել շաբաթ օրը Բաքվի կենտրոնում կազմակերպվելիք չարտոնված հանրահավաքին:
Լարվածությունը ոստիկանության և ընդդիմության միջև ծագեց շաբաթասկզբին, երբ հրապարակվեց Բաքվի քաղաքապետարանի որոշումը: Քաղաքային իշխանությունները հերթական անգամ մերժեցին ընդդիմադիր կուսակցություններին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»` կենտրոնում հանրահավաք անցկացնելու հայտը և բողոքի գործողության համար ընդդիմությանը տրամադրեցին Բաքվի կենտրոնական թաղամասերից շուրջ 11 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Լոքբաթան ավանը:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն հայտարարում է, որ չի պատրաստվում համակերպվել քաղաքապետարանի այս որոշման հետ, և կոչ արեց իր կողմնակիցներին շաբաթ օրը ժամը երեքին հավաքվել «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարևանությամբ: Դա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է՝ Բաքվի երկաթուղային կայարանի և Ադրբեջանի կենտրոնական բանկի հարևանությամբ:

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները չեն բացառում, որ ոստիկանությունը շաբաթ օրը մեծաթիվ ուժեր կկենտրոնացնի Բաքվի կենտրոնում` ընդդիմության հանրահավաքը ցանկացած գնով տապալելու մտադրությամբ:

Քաղաքական պրոցեսների որոշակի ակտիվացման ֆոնին առաջիկայում ընդդիմադիր դաշտ է մուտք գործելու ևս մեկ քաղաքական ուժ: Այն առայժմ ո՛չ անուն ունի, ո՛չ էլ գրասենյակ, սակայն դրա հիմնադիր, Առողջապահության նախկին նախարար, Հեյդար Ալիևի երբեմնի զինակից Ալի Ինսանովը արդեն իսկ հստակեցնում է, թե որն է լինելու նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության հիմնական սոցիալական բազան` Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները:

«Այդ համայնքը շատ մեծաթիվ է` ավելի քան երեք միլիոն մարդ: Համայնքը նաև քաղաքականացված է, և դրա ներկայացուցիչները բնակվում են Ադրբեջանի բոլոր քաղաքներում և շրջաններում: Այդ համայնքը նաև շատ համարձակ է և պատրաստ է պայքարի: Պատահական չէ, որ ասացվածք գոյություն ունի` առանց արևմտյան ադրբեջանցիների որևէ մեկը չի կարող իշխանության գալ, իսկ եթե եկավ` չի կարող այն երկար պահել», - «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Ինսանովը` հավելելով, որ այդ ամենը չի նշանակում, թե կուսակցությունը կազմված է լինելու բացառապես հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանցիներից:

1993-ից մինչև 2005թթ. Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: 2005-ին, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, Ինսանովին մեղադրեցին հեղաշրջում կազմակերպելու համար, և նա շուրջ 14 տարի անցկացրեց բանտում` ազատության մեջ հայտնվելով միայն այս տարվա գարնանը:

Ինսանովի համոզմամբ, Իլհամ Ալիևի իշխանությունը շուտով տապալվելու է իր իսկ թույլ տված սխալների պատճառով: «Երկրի կառավարումը, կարծես, ինքնահոսի մատնված լինի», - հայտարարում է Ինսանովը:

Իշխանության ներսում որոշակի խնդիրների և անգամ պառակտումների առկայությունը, ի դեպ, նախօրեին Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հաստատեց նաև նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, կառավարության անդամների մի մասը զբաղված է բարեփոխումների իրագործմամբ, մյուս մասը`դրանք խոչընդոտելով:

«Անտանելի է, երբ կառավարության որոշ անդամներ շանտաժի են ենթարկվում նույն այդ կառավարության մաս կազմող այլ նախարարների կողմից: Այդ նպատակով շատ հաճախ լրատվամիջոցներն են օգտագործվում: Փորձ է կատարվում ստվերել նախարարների գործունեությունը, այն բարեփոխումները, որ կյանքի են կոչվում նախագահի անմիջական հանձնարարությամբ: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք համակերպվելու ենք այդ ամենի հետ, ապա այդ մարդիկ չարաչար սխալվում են, քանի որ բարեփոխումներն այլընտրանք չունեն», - հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Բաքվի կենտրոնում նախատեսված հանրահավաքից առաջ իրադրությունն այսպիսով, լարված է մնում: Այն կարող է բախումների վերածվել և նոր ձերբակալությունների ու քաղաքական հետապնդումների առիթ դառնալ:

Թամար Բագրատունի

դիտվել է 6915 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am