Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանության հարճի տիտղոսին հավակնող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն եւ իրավապահների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Դրա մաս են դարձել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։
Ըստ Բաբաջանյանի սահմանափակ ունակությունների՝ Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 65 տարեկանը։
Հենց այդ նպատակով լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս հաղորդման վրա այսօր՝ ՀՔԾ-ն քրեական գոր է հարուցել Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով: Իրավաբաններն արդեն արտահայտվել են, որ սա հանցակազմ չպարունակող եւ իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթաց է, քանի որ պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով դադարեցվել է ճիշտ այն պահից, երբ ինքն ընտրվել է ՍԴ դատավոր: Իսկ օրենքը չի պարտադրում, որպեսզի ՍԴ դատավորի թեկնածուն մանդատից հրաժարվելու դիմում գրի: Արա Ղազարյանը նույնիսկ կարծիք հայտնեց, որ քրեական իրավունքի համաձայն ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել։ Պետք է լինի ապացույց, փաստական տվյալ։ Ինչպես նաեւ մեծ հարց է՝ ինչպես է իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու։ Բոլորը միակարծիք են, որ Հհրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ հերթական նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից: Հետաքրքիր է՝ Արման Բաբաջանյանը միթե չի խորհրդակցել իրավաբանների հետ, որոնք նրան կհուշեին զերծ մնալ այսքան անհեթեթ գործընթաց նախաձեռնելուց: Խնդիրն այն է, որ պատգամավորի նախաձեռնությունը նախեւառաջ թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Եթե ՀՔԾ-ն մի դեպքում գործ է հարուցում, ապա պարտավոր է ժամ առաջ գործ հարուցել նաեւ մյուսների դեպքում եւ այս հոդվածն էլ ընդունեք հաղորդում հանցագործության մասին:

Անի Սահակյան

դիտվել է 6920 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am