Տեռոր եւ անարխիա Թովմասյանների ընտանիքի նկատմամբ

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու պայքարում իշխանություններն անցնում են թույլատրելիի սահմանը։ Նախ մերժվեց ԱԺ Իմ Քայլի դիմումը, ակնհայտ է, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործն էլ կկարճվի, քանի որ իրավաբաններն արդեն մանրամասնել են, թե որքան հիմնազուրկ ու իրավական հիմքերից զուրկ գործ է։ Իշխանություններին այլ բան չի մնում, քան ներխուժել անթույլատրելի՝ անձնական տարածք։ Սկզբում գրոհ սկսվեց Թովմասյանի սանիկների դեմ, կան ձերբակալվածներ, ընդ որում՝ առողջական լուրջ խնդիրներով, բայց հոգեբանական այս ճնշում էլ իշխանություններին ցանկալի արդյունք չտվեց։ Թվում էր, թե այսքանով իշխանությունը կդադարեցնի պետական մակարդակով արշավը Թովմասյանի դեմ, բայց այսօր հայտնի դարձավ, որ անցել են ընտանիքի անդամներին։ ԱԱԾ-ից զանգահարել եւ իրենց մոտ են հրավիրել Հրայր Թովմասյանի երկու դուստրերին եւ 75-ամյա հորը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի ու կարելի է պատկերացնել, թե վայրագ տրամադրվածությամբ իրավապահների հետ շփումից հետո հոգեբանական ինչպիսի սթրեսի կարող են ենթարկվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող հայրը եւ դեռահաս աղջիկները։
Այլեւս կարող ենք փաստել, որ իշխանությունը անարխիայի ճանապարհով է գնում եւ տեռոր է սկսել Թովմասյանների ընտանիքի դեմ։ Այլեւս պետք է արձանագրել, որ Հայաստանում փակված է խնդիրներն իրավական ուղով լուծելու ճանապարհը, որ հեղափոխական իշխանությունը խախտել է բոլոր սահմանագծերը, գերազանցել անգամ նախորդներին, որոնց ժամանակ կար չգրված օրենք՝ անկախ քաղաքական շահերից ու ամբիցիաներից, ընտանիք մտնել չի կարելի
Նիկոլ Փաշինյանն ու նրա հրահանգը կատարողները խախտեցին այդ կանոնը, հատեցին այդ կարմիր գիծը, ինչը չէին անում նախկինները։ Հենց այս պատճառով հեռացավ Արթուր Վանեցյանը, ում հրահանգում էին գիշերով «մասկի շոուներ» անել, ներխուժել ընտանիքներ, ահաբեկել մարդկանց, կյանքի գնով հասնել ուզածին։ Իշխանությանը զոռբայությամբ տիրացած, զավթած Նիկոլ Փաշինյանի համար այդ ճանապարհը դառնում է ձեռագիր, Հայաստանն այլեւս ոչ իրավական եւ ոչ էլ ժողովրդավարական պետություն է, սա մի պետություն է, որտեղ ղեկավարի մակարդակով որդեգրվել է բերիական մեթոդները եւ դրանց կիրառմամբ է ուզում հասնել իր ուզածին։ Սթափվեք պարոնայք, քանի ուշ չէ։ Եթե ձեզ համակել է նախկինների բարդույթը, թե դուք հավերժ եք ու վաղը պատասխան չեք տալու ձեր արածի համար, ապա չարաչար սխալվում եք, ի վերջո, ինքներդ եք համոզվել, որ որեւէ իշխանություն հավերժ չէ եւ վաղը ձեր սրած բիզը ձեզ կարող է ցավեցնել։

Անի Սահակյան

դիտվել է 13831 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am