Թափթփուկային տեռոր Հրայր Թովմասյանի ընտանիքի դեմ


Նիկոլ Փաշինյանը որոշել է անցնել բոլոր բարոյական նորմերը` գրված ու չգրված օրենքների, մարդկային և տղամարդկային կանոնների վրայով:

Պետական ռեպրեսիվ մեքենան ողջ թափով աշխատում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, ու այդ շրջանակում Փաշինյանն արդեն հատեց կարմիր գիծը` գնալով ընտանիքի վրա: ԱԱԾ են հրավիրվել Թովմասյանի դուստրերը և 75-ամյա, առողջական խնդիրներ ունեցող հայրը: Ընդ որում, որևէ բացատրություն, թե ինչու են կանչվել, որ գործի շրջանակում և ինչ կարգավիճակով, հայտնի չէ:
Նման էժանագին քայլերի դիմելու միակ պատճառը, նպատակն ու շարժառիթը Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելն է:
Փաշինյանը թերևս հասկացել է, որ իրավական ճանապարհով Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելը իր ու իր անճարակ իրավաբանների ուժերից վեր է, անցել ակնհայտ ռեպրեսիաների: Սա պետական մակարդակով մարդու ընտանիքի դեմ կատարվող ակնհայտ տեռոր է, որից 37 թվի հոտ է գալիս: 
Միայն իշխանության բոլոր կետերը գրավելու մոլուցքից տարված, անհեռատես «ֆաշիստը» կարող էր իրեն թույլ տալ ԱԱԾ տանել երիտասարդ աղջիկներին և ծեր մարդուն, ովքեր որևէ առնչություն չունեն այս ողջ գործընթացի հետ: Սա թափթփուկին բնորոշ կեցվածք է: Այլ բան Նիկոլից թերևս չէր էլ կարելի սպասել: Բայց նա կրկին և վերստին սխալ հաշվարկ է արել` չհասկանալով, որ սա իր պատկերացրած դեպքը չէ: Դիմացինին սեփական արշինով չափելու խաբկանքը թավշյա տեռորի նշան է, բայց ոչ երբեք տրամաբանված քաղաքական կամ իրավական գործընթացի:
Ի դեպ, Փաշինյանն ինքը երեք դուստր ունի. որևէ իշխանություն հավերժ չէ, իսկ կյանքը բումերանգ է: Սա ի միջի այլոց:
Եթե նիկոլական Հայաստանում երկրի ամենաբարձր դատարանի նախագահի ընտանիքը պաշտպանված չէ պետական տեռորից ու ռեպրեսիայից, եթե ՍԴ նախագահի ընտանիքն է այսպիսի հալածանքի ենթարկվում` միայն այն բանի համար, որ ՍԴ-ն չի կայացրել նիկոլահաճո որոշում և հանդգնել է չդառնալ գործադիր իշխանության կամակատարը, փորձեք պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի շարքային քաղաքացին, միջին վիճակագրական պաշտոնյան` իշխանության դեմ դուրս գալու հանդգնություն ցույց տալու դեպքում: Հրայր Թովմասյանի ողջ ընտանիքը, մերձավոր շրջապատը նշանառության տակ է` սանիկներից սկսած, դուստրերով, հորով և քրոջով վերջացրած: Դժվար չէ հասկանալ, թե ինչ վիճակում կհայտնվի սովորական մարդը: Նրան հյուր կգար ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը բողոք կգրեր և այսպես շարունակ:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության և Նիկոլի թվի դեմոկրատիայի մասին:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 7236 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am