Բաքվում «հիասթափված» են. Ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին՝ Ղարաբաղի հարցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Համանախագահները, հիշեցնենք, մինչ Բաքու մեկնելը Երևանում և Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ:
Մինչ այդ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին, պնդելով, թե հայաստանցի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում կայացած վերջին հանդիպումն իրեն մի փոքր հիասթափեցրել է: «Եթե մենք իսկապես ուզում ենք առաջ շարժվել և քաղաքական կարգավորում գտնել, պետք է սկսենք բովանդակային բանակցություններ», - ասել է Մամեդյարովը:

Այսպես, Մամեդյարովը iz.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: «Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մենք, իհարկե, կարճ խոսել ենք հակամարտության մասին, և բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները խոչընդոտ են հանդիսանում բոլոր ճյուղերի համար՝ այդ թվում տնտեսական, հումանիտար և այլն: Եվ գագաթնաժողովի բոլոր 10 երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ պետք է շուտափույթ լուծում գտնել այս հակամարտությանը: Բայց պետք է նաև խոստովանել, որ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների հիմնական մասը կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե ԱՊՀ-ի»,-նշել է Մամեդյարովը: «Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք քաղաքական լուծում այս խնդրին, ապա, իհարկե, պետք է սկսել նրանից, ինչը կոչվում է «առարկայական բանակցություններ»»,- հավելել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, անընդհատ կատարելագործվող: «Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին»,- ասել է նա:

Այպիսով, պաշտոնական Բաքուն արձանագրում է, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից: Մասնավորապես, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումից։

Սակայն այստեղ մի ուշագրավ պահ կա: Այն բանից հետո, երբ Մամեդյարովն ասել է, որ կարևորել է «սուբստանտիվ բանակցություններ», նշել է, թե համանախագահներն ասացին՝ բայց ՄԽ համանախագահները մի պահ ասացին. բայց հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են շփման գծում...

Ապա Մամեդյարովը շարունակում է. «Բայց հանուն օբյեկտիվության, վերջին տարիներին (ի դեպ, որքա՞ն է արդեն, սկսել ենք Պրահայում, հետո դա Մադրիդյան փաստաթուղթն էր), բոլոր ժամանակներում շփման գծում բավական թեժ է եղել։ Եվ այնուամենայնիվ, մենք կարողացել ենք լուծել խնդիրներ, առաջ շարժվել ու բավական լուրջ, առարկայական բանակցություններ ենք վարել, թե ինչպես լուծենք ընթացիկ հարցերը, առաջին հերթին՝ պայմանավորվել, որպեսզի զինվորականները վերադառնան իրենց զորամասեր, իսկ մշտական բնակության վայրերից քշված մարդիկ տուն վերադառնան։ Եվ դրանից հետո մնացած բոլոր հարցերը կարելի էր լուծել։ Եվ այն, ինչը դրվել է Մադրիդյան փաստաթղթի հիմքում 2008-ին, հետո դրա վերանայված տարբերակը 2010-ին, հետո Կազանի փաստաթուղթը՝ այս ամենը վերամշակվում է, վերամշակվում, բայց, ըստ էության, մնում է հիմք բանակցությունների համար։ Եվ մենք անընդհատ ասում ենք մեր համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայորեն վարել բանակցություններ Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր գտնվում է սեղանին»։

Այսինքն, Բաքուն համարում է, որ բանակցությունները խափանելով՝ ռազմական գործողությունները, լիովին օրինաչափ է, նույնիսկ դրանք բանակցությունների «անբաժանելի» մաս են:

Հետո՝ ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը, երբ ակնարկում է բանակցությունների սեղանին առկա է փաստաթուղթ... Տպավորություն է ստեղծվում, որ դա մի փաստաթուղթ է, որը համահունչ է Բաքվի պատկերացումներին:

Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները դժգոհ են, որ Հայաստանի իշխանությունները իրենց պատկերացրած հունով չեն տանում բանակցությունները: Հնարավոր է, որ «հիասթափվածությունը» իմիտացիա է՝ ավելի սադրիչ քայլերի դիմելուց առաջ:

Թամար Բագրատունի

դիտվել է 1964 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am