Տնտեսական աճը բլեֆ է. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխությունների համար. Հրանտ Բագրատյան

Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2020 թվականի բյուջեի նախագծով կառավարության այն կանխատեսումը, որ տնտեսական աճը լինելու է 4.9 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին, Բագրատյանը պատասխանեց. «Այդ բյուջեի նախագիծը, ինձ հասած տեղեկություններով, դեռ կառավարությունից դուրս չի եկել և ԱԺ չի գնացել, որովհետև հնարավոր է՝ մենք հիմա քննարկենք 4.9 տոկոսը, վաղը մեզ արձագանքեն՝ այ, անտեղյակնե՛ր, 4.9 չէ, 9.9 է: Այո՛, կառավարությունում քննարկվել և քննարկվում է մի նախագիծ, որտեղ գրված է 4.9 տոկոս, բայց կրկնում եմ՝ թուղթը քննարկման փուլում է:

Այնուամենայնիվ, 4.9-ը նշանակում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչև 2050 թվականը 15 անգամ կաճի, և երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս, նրանց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոսով... Իշխանության երրորդ տարին է, որ մեր տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում»:

Բագրատյանը ներկայացրեց, որ իր նշված մոդելի դեպքում պետք է հայտնի մեծահարուստներին խնդրել, որ ներդրումներ կատարեն, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին: Նա նշեց, որ պետք է անցում կատարել ներդրումային մոդելին:

«Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխություններ անելու համար: Նա չի հասկանում, որ դա պետք է փոխվի: Նրանք թիմ չունեն, եթե ունեն, ուրեմն այդ թիմում գաղափար չկա, ինտելեկտ չկա»,-ասաց նա և հավելեց, որ հիմնավոր փոփոխություններ են պետք:

Բագրատյանի խոսքով՝ օրինակ՝ Կենտրոնական բանկը պետք է անընդհատ արժեզրկի դրամը, ստեղծի միլիարդանոց ֆոնդեր, որի հիմքով պետք է սկսի երկիրը կառուցվել: «Մի 2 կմ ճանապարհ են կառուցել, որը ավելի քիչ է, քան նախկինում էր արվում: Նախկինում նոր ճանապարհ է կառուցվել՝ Գորիս-Ստեփանակերտ-Լաչինը, որը 10 անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ ճանապարհ վերանորոգելը: Աղմուկ են դրել. ոչինչ չի կառուցվում, ոչ մի արտադրություն չի զարգանում, չեն կողմնորոշվում՝ ինչի վրա կենտրոնանալ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս թվի ցածր լինելը կապ ունի կապիտալ ծախսերի ծրագրի 74 տոկոսով ձախողվելու հետ, Բագրատյանը պատասխանեց՝ կապ ունի, բայց խոսքը տարեկան 2-3 միլիարդ դոլար ներդրում անելն է:

Հարցին, թե նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված, նա պատասխանեց. «Անպայման: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Եվ եթե այդ մոդելի վրա ենք, ավելի լավ է, որ շատ օլիգարխներ ունենանք: Գոնե նրանք շատ լինեն, որ ՀՆԱ-ն աճի»:

Անդրադառնալով Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ստեղծարար մարդու համար պետք է դրախտ դառնա՝ Բագրատյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանում զարգանալը չի կարող հիմք լինել տնտեսության համար, քանի որ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացում չունենք:

«Փաշինյանը դա ասում է, որպեսզի դուր գա լսողին»,- ասաց նա և հավելեց՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհից մասնագետներ եկան: «Ձրի, փողը տվել ենք, եկել են: Մեզ չի էլ ասել, թե քանիսի ճանապարհածախսն է վճարել: Սպառման մոդելի վրա դու ինչպե՞ս ես ինովացիոն համակարգ ստեղծում»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ տնտեսությունը չզարգացավ, այնպես էլ հիմա է, որևէ տարբերություն չկա:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ բեռնափոխադրումների ցուցանիշը 54 տոկոսով պակասել է, տնտեսագետը նկատեց՝ սա նշանակում է, որ բլեֆ է այդ տնտեսական աճը: «Պատկերացնո՞ւմ եք, 2 անգամ քիչ բեռ է տեղափոխվել, բայց տնտեսությունն աճել է 7 տոկոսով:

Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն»,-ասաց նա, ապա շարունակեց.

«Երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դեֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը ծառայել է չէ՞ համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևի»,-ասաց նա:

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am