Սկզբում սպանում են, հետո ցավում, հետո ներում․ ցինիզմն էլ սահմաններ ունի

Ոստիկանի սպանության լուրը երկու օր է ցնցել է հասարակությանը։ Իր ծառայողական պարտականությունները կատարելիս, գիշերային հերթապահություն իրականացնելու ժամանակ մահացած ոստիկանն ու իր գործընկերը հետապնդել են հանցանքի մեջ կասկածվող երկու երիտասարդի, սակայն նրանցից մեկին հաջողվել է ոստիկանի զենքը խլել եւ կատարել ոճիրը։ Անշուշտ, այս միջադեպը շատ հարցեր է ծնում՝ գլխավորապես՝ ինչպես է հաջողացրել 16-ամյա անչափահասը տիրանալ զենքին ու կատարել նման հանցագործություն, սակայն փաստն այն է, որ կատարվել է ողբերգություն եւ ծառայողական պարտքը կատարելու ժամանակ ոստիկանը կյանքով է հատուցել։
Երեկվանից ցավ ու ափսոսանք է հնչում կատարվածի առթիվ, երբեմն՝ անկեղծ, երբեմն՝ հերթապահ, բայց մի քանի հայտարարություն, պարզապես, անամոթության գագաթնակետն էին, բարձրագույն ցինիզմ։ Խոսքը բնականաբար Սասնա ծռեր խմբավորման պարագլուխ Վարուժան Ավետիսյանի ցնցման մասին է ․«Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից » երեկ հայտարարեց նա շարունակելով․«Դատապարտում եմ անշուշտ և շատ խիստ եմ դատապարտում։ Այդպիսի անկառավարելի վիճակ ստեղծելու համար մեղադրում եմ այսօրվա գործող իշխանություններին, որոնք բավարար արդյունավետ քայլեր չեն կատարում»։ Պատկերացնում եք Հայաստանում ամենաթողությունն այնքան բարձր աստիճանի վրա է, որ այսպիսի հայտարարություն է իրեն թույլ տալիս

մի քանի ոստիկան սպանած, փոխոստիկանապետերին պատանդա պահած, նրանց շքանշանները պոկած տեռորիստական խմբի պարագլուխը ։ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի՝ «Սասնա ծռերի» կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ՊՊԾ գունդ մուտք գործելու եւ զավթելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ստացվում է, որ իրենց կարելի էր ոստիկանի նկատմամբ հանցագործություն կատարել, ապաեւ ներվել հեղափոխական իշխանությունների կողմից, իրենց հանցագործություններից որեւէ մեկը չպետք է ցնցվի։ Ինչ խոսք՝ կրկնում ենք, որ արարքն ավելի քան դատապարտելի է, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի համակարգային լուծումների առաջադրման համար, բայց Վարուժան Ավետիսյանը չէ, որ պետք է ցնցվի կատարվածից։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ով պաթոսախեղդ գրառում էր արել այս կապակցությամբ․«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: Հետաքրքիր է՝ իսկ ինչու Ծռերին չտվեցիք իրենց արժանի պատիժը եւ պետական պարգեւներ չշնորհեցիք նրանց զոհերին, որոնք ընդամենը զոհվել էին իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ։ Միգուցե Ծռերին՝ ձեր տված ազատության արդյունքում է, որ նոր հանցանքներ են ծնվում ու դեռ շարունակվելու է։

Անի Սահակյան

դիտվել է 2073 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am