Պատմության հետ առերեսվելու հրամայականը. Վիտալի Բալասանյանի բեկումնային քայլը

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին նախագահ, գեներալ Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում արցախյան ազատագրման պայքարի տարեգրությունից հետաքրքիր դրվագներ է պատմել:

«Պատերազմի տարիներին Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարցականի տակ էր, լինել-չլինելու հարց էր, եւ բնական է, որ Արցախի ժողովուրդը սկսեց լռեցնել այն կրակակետերը, որոնք սպառնում էին իր անվտանգությանը: Այդ տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, ընդունում էին բանաձեւեր, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էր հարձակողական գործողությունները: Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին, երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը եւ պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն»,- պատմել է նա:
Նրա խոսքով՝ մենք ժամանակին խնդիր էինք դրել ազատագրել Աղդամի կրակակետերը, որտեղից գրադով հարվածում էին Ստեփանակերտին: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը դեմ է գնացել այդ որոշմանը:
«Երբ մենք սկսել էինք հարձակողական օպերացիան, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լուր ուղարկեց, որ հեռու մնանք այդ օպերացիայից: ԼՂՀ ռազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ ազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Մենք սկսեցինք այդ օպերացիան հուլիսի 3-ին, եւ գիշերը ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին, որ դադարեցնենք այդ օպերացիան: Մենք չդադարեցրինք եւ ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ համարյա ամեն օր մեզ հորդորում էին, հրամաններ էին իջեցնում ՀՀ իշխանության կողմից, որ րոպե առաջ պետք է լքենք Աղդամի տարածքը: Ես կտրուկ դեմ եմ եղել եւ չեմ կատարել այդ հրամանը: Դրանից մեկ շաբաթ անց հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը եւ ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես կոշտ պատասխան եմ տվել»,- պատմել է գեներալը:
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վերաբերյալ հարևան երկրի առաջնորդի հայտարարությանը և Ալիևի այն պնդմանը, թե ազատագրված 7 շրջանները Ադրբեջանը համարում է օկուպացված տարածքներ, գեներալը հակադարձել է` եթե, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում:
Հայաստանի հեղափոխական ղեկավարության նեոլիբերալ ղեկավարության քաղաքականությունն Արցախի հարցում բերեց պատմության հետ առերեսման անհրաժեշտություն: Հաղթանակների կերտման, պատմական Արցախի ազատագրման գործընթացում առաջին նախագահի թիմի դերակատարման այն դրվագները, որոնք կարող էին մնալ վարագուրված` պատմության ետնաբեմում, այժմ կարող են դուրս գալ հրապարակ և անգամ ակտիվ քաղաքական օրակարգի մաս դառնալ: Պատմությունն ունի ձեռքբերումներ և բացթողումներ, նվաճումներ և պարտություններ: Հերթական բացթողումները շրջանցելու համար ճշմարտությունն իմանալը, դեպքերի ու դեմքերի ամբողջացումը կարևոր է, ոչ այնքան նոր հերոսներ կամ դավաճաններ ստեղծելու, այլ գոնե իրական հերոսներին չկորցնելու և գնահատելու համար: Վիտալի Բալասանյանն այս ուղղությամբ արել է առաջին բեկումնային քայլը:


 Հայկ  Դավթյան

Հ.Գ. Վիտալի Բալասանյանի արած այս աղմկահարույց հայտարարությունների առիթով Aravot.am-ը դիմել է ԳԽ եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին: «Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցել է Բաբկեն Արարքցյանը՝ չցանկանալով առավել մանրամասնել կամ առավել առարկայական պատասխաններ հնչեցնել:

 

 

դիտվել է 2846 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am