Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Նրանք քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Համանախագահները տարածաշրջանում են, իսկ Ալիևի մոտ աշնանային սրացումներ են...
Ինչպես տեղեկացրել ենք, Բաքվում անցկացվում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովը, որի շրջանակներում խորհրդի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովում ելույթի ժամանակ հիմա էլ հիշել է Զանգեզուրը՝ հերթական անգամ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է:

«Ինչպես գիտեք Նախիջևանն առանձնացվել է Ադրբեջանի ցամաքային հատվածից: Նրանց միջև ընկած է Զանգեզուրը՝ հնագույն ադրբեջանական տարածք: Զանգեզուրի հանձնումը Հայաստանին աշխարհագրորեն պառակտել է թյուրքական աշխարհը»,-ասել է նա: Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու» մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանն իբրև թե անտեսում է միջազգային կազմակերպությունների որոշումները և չի կատարում դրանք:

Սա դեռ ամենը չէ, նրան է միացել Թուրքիայի նախագահը՝ հերթական առիթն օգտագործելով՝ «օկուպացված տարածքների մասին» բարձրաձայնելով: «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար»,- նույն նիստին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով․- «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:

Ադրբեջանի իշխանությունների պահվածքը լիովին տեղավորվում է վերջին օրերի նրա պահվածքի հետ: Համանախագահների տարածաշրջանային այցի օրերին՝ նա ձգտում է հայկական կողմի վրա բարդել բանակցություններում փակուղային իրավիճակը:

Մյուս կողմից, նա միջազգային հանրության նախապատրաստում է ընդդեմ Հայաստանի ու Արցախի ավելի սադրիչ քայլերի համար հող նախապատրաստելու առումով:

Թամար Բագրատունի

դիտվել է 1907 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am