Ժամանակն է վերջապես ընկալել պետության և թերթի խմբագրության տարբերությունը

Համացանցում թոփ թեմա է դարձել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որտեղ
տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը:
Սա եղել է արարողակարգային բացթողում, թե հատուկ նպատակով արված քայլ` դեռևս պարզ չէ:
Ոչ պաշտոնական, աշխատանքային ձևաչափով հանդիպումների ժամանակ Արցախի դրոշը նախկինում ևս Արցախի նախագահի հետ հանդիպումների ժամանակ դրված չի եղել: Այս մասին են վկայում ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի արխիվային լուսանկարները: Ամեն դեպքում, կառավարության աշխատակազմը հերթական անգամ օպերատիվ աշխատանքով աչքի չի ընկել ու պարզաբանում չի տվել սոցիալական մեդիայում բարձրացված աղմուկին:

Ըստ ամենայնի, կառավարությունում կա աշխատանքային հանդիպումների սրահ, որտեղ տեղադրված է միայն ՀՀ դրոշը: Բակո Սահակյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն էլ հենց այդ սրահում է տեղի ունեցել: Նույն սրահում Բակո Սահակյանի հետ հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետերը, օրինակ` Կարեն Կարապետյանը: Առկա է պաշտոնական կայքում հրապարկված լուսանկար, որտեղ Արցախի նախագահի հետ հանդիպմանն Արցախի դրոշը առկա չէ: 
Իշխանության վերջին շրջանի քարոզչական հռետորաբանության մեջ հաճախ է շեշտվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է և վերջ: Որոշ հեղափոխականների կողմից էլ պնդումներ արվեցին, թե Արցախը պետք է հռչակել ՀՀ մարզ: Պաշտոնական այս քարոզչական ֆոնը մեղմ ասած փոխում է Արցախի դրոշի բացակայության ընկալումը: Եթե անգամ այն արարողակարգային բացթողում է, իսկ արարողակարգն, այո', պահանջում էր, որ հանդիպման ժամանակ սրահում պիտի նաև Արցախի դրոշը դրված լիներ, ոչ մի լավ բան չի ասում Փաշինյանի ղեկավարած կառավարության մասին: Ամեն դեպքում, դա չարյաց փոքրագույնն է:
Իսկ եթե կատարվածն ուղղակի քաղաքական մեսիջ էր, որը հղվեց Արցախին այս անփառունակ ժեստի միջոցով, ապա պետք է ընդամենն արձանագրել, որ սա արդեն չափազանց է: Փաշինյանն ու նրա քայլող թիմն ուղղակի պարտավոր են հասկանալ, որ գործ ունեն պետության հետ, և ժամանակն է, որ նրանք վերջապես կարողանան ընկալել պետության և մասնավոր թերթի խմբագրության տարբերությունը:
Վերադառնալով հանդիպմանը` նկատենք, որ Բակո Սահակյանը կարող էր ավագի իրավունքով դիտողություն անել Փաշինյանին` Արցախի դրոշի բացակայության վերաբերյալ, առավել ևս բացառված չէ, որ դրոշը դահլիճում չէր դրվել միտումնավոր` Բակո Սահակյանին ինչ-որ բան հասկացնելու համար: Նիկոլ Փաշինյանի ամբիցիաներն արդեն վաղուց այնքան բարձր են, որ նա իրեն աստված կամ առնվազն կիսաստված է զգում ու թերևս կարծում է, որ իրեն կարելի է ամեն ինչ:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 1836 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am