Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին

Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Սահմանադրական դատարանի դատավոր, իշխանությունների սիրելի Վահե Գրիգորյանը կրկին ակտիվացել է: Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իշխող խմբակցության դիմումը ՍԴ-ում վարույթ չընդունելուց հետո նա մի լալահառաչ հարցազրույց է տվել ու չի թաքցրել , որ նեղսրտած է իշխանական պատգամավորներից, որոնք իր դիմումին ընթացք տալու փոխարեն, անիմաստ գործով են զբաղված:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելուց եւ ԱԺ ամբիոնից ՍԴ դատավոր ինքնահռչակվելուց հետո Վահե Գրիգորյանը խորհրդարանին ուղարկեց իր նամակը, որով մի քանի ելքեր էր առաջարկում, ինչպես լուծել ՍԴ-ում առկա ճգնաժամը: Փոխանակ իշխանությունը նեղանա Վահե Գրիգորյանից իր ՝ իրավաբանությունից հեռու ձեռնարկներով իշխանությանն անարգանքի սյունին գամելու համար, ճիշտ հակառակը՝ նեղացել է Վահե Գրիգորյանը, որ իշխանությունը իր առաջարկները մի կողմ է գցել ու իր ճանապարհով է շարժվում: Վահե Գրիգորյանը թերեւս մոռացել է ընդամենը երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները դատավոր-անդամ բանավեճը բառախաղ որակելու, ինչպես նաև բոլոր դատավորների իրավահավասարությունը, անկախ նշանակման պահից, շեշտադրելու մասին։ Այսինքն Վահե Գրիգորյանը թքած ունի, որ Վենետիկը հօդս է ցնդեցրել վահեգրիգորյանական թեզերը, որոնք նա դնում էր ՍԴ-ում առկա ճգնաժամի հիմքում:

Իսկ մինչ այդ Գրիգորյանին վստահելով գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները միամտաբար թմբկահարում էին ՍԴ անդամ-դատավոր հասկացությունները՝ պնդելով, որ իսկապես ՍԴ-ում ճգնաժամ կա: Այս պնդումները փշրվեցին այն ժամանակ միայն, երբ հնչեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Մինչ այդ էլ իշխանությունները Վահե Գրիգորյանի ձեռամբ խայտառակվել էին դատավորների վեթթինգի հայտնի նախաձեռնության պատճառով: Ընդհանրապես թավշյա հեղափոխությունից հետո դատաիրավական կոչվող բարեփոխումների գրեթե բոլոր սկանդալային նախաձեռնությունների հեղինակը Վահե Գրիգորյանն է, նրան այս ամբողջը եփելու հարցում աջակցել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանն ու Անդրանիկ Քոչարյանը, որոնց գործը յուղը տժժացնելն է եղել: Սակայն վեթթինգի հարցում էլ Վենետիկն առավել քան կոշտ արձագանքեց, դրանից հետո իշխանությունը որոշեց գնալ դատավորների բարեվարքության ճանապարհով: Վահե Գրիգորյանի մտքի թռիչքներից էր նաեւ դատարանների շենքերը պաշարելը, ինչպես նաեւ առանց դատարանի որոշման ապօրինի գույքի բռնագանձման աղմկահարույց նախագիծը, որը կրկին մեծ աղմուկի առիթ դարձավ ու կարծես թե նորից նույն ճնշումների ներքո իշխանությունը նահանջել է այդ նախաձեռնությունից:

Այնպես որ մինչ օրս Վահե Գրիգորյանն է սարքել իշխանությունների գլխին եւ սարքել է բավական խոշոր մասշտաբով ու եթե նեղանալու լինեն, ապա իշխանությունները պետք է նեղանան:

Անի Սահակյան

դիտվել է 5502 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am