Ծածկադմփոց թավշյա տարբերակով.ինչ է կատարվել իրականում

Երկու օր է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված միջադեպը փոթորկել է ակտիվ հանրությանը: Analitik.am֊ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել և ամեն ինչ արել է, որ պատահարը չգրանցվի ոստիկանությունում։ Սանասարյանի առաջին արձագանքը եղավ հստակ եւ հուժկու. «Հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։ Այս պինդ հերքումը կարդալիս առաջին հայացքից թվում էր, թե հերթական լրատվամիջոցն է վրիպել եւ կեղծ լուր է տարածվել, բայց Սանասարյանի հերքման տեքստը դեռ լայն տարածում չէր գտել, երբ հրապարակվեց երկրորդ հոդվածը՝ կից տեսագրությամբ, ուր վիրակապի մեջ 9֊ամյա երեխան և նրա մայրը պատմում են, որ Դավիթ Սանասարյանը երեխային գցել է մեքենայի տակ, և հիվանդանոցում ռենտգենի 4 հազար դրամը մուծել ու էլ չի օգնել, իսկ իրենք արդեն 100 հազար դրամ են ծախսել: Հենց այստեղ բռնվեց Սանասարյանի սուտը ու այլ բան չէր մնում, քան անցներ թավշյա «կրուտիտի»:«Երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին»,- ասաց Սանասարյանն ու անցավ հակագրոհի. «Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասաց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»։

Միայն այս բոբոլայից հետո Ոստիկանությունից հայտնեցին, թե դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվում, սակայն Սանասարյանը չսպասելով արդյունքներին գրառումը գրառման, լայվը լայվի ետեւից փորձում է արդարանալ: Ավելին, ըստ նրա, «նոր» Հայաստանում էլ կան «անբարոյականի զավակներ» ու «սրիկաներ», ում պետք է պարզապես ցեխ շպրտել իր վրա ու արատավորել իր «բարի համբավը․․․»: Չենք պատրաստվում դատարանի եւ դատավորի դեր ստանձնել ու դատել՝ ով է ճիշտ, ով սխալ այս բարդ պատմության մեջ, սակայն կատարվածից մի քանի արձանագրումներ, այնուամենայնիվ կարող ենք անել: Առաջին այն է, որ պարզվում է նոր Հայաստանի բարձր պաշտոն զբաղեցրած մարդիկ էլ ոչնչով չեն տարբերվում նախկիններից ու եթե խոսքն իրենց շահին է վերաբերում, կարող են աչքերիդ նայելով ստել, ինչպես եւ փորձում էր անել Դավիթ Սանասարյանը՝ սկզբում սուխոյ ատկազ կանգնելով, հետո կռուտիտի ժանրին ապավինելով:

Երկրորդ արձանագրումն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ երեխան վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց ու ոստիկանությունում դեպքի մասին չեն իմանում: Ընդհանրապես ցանկացած վնասվածքի դեպքում, եթե անգամ երեխան տանն ընկել է խաղալիս ու վնասվածքներ ստացել, հիվանդանոց տեղափոխվելուն պես տնօրինությունը սահմանված կարգի համաձայն ահազանգում է իրավապահներին, որոնց միջոցով պարզվում է՝ կատարվածը բռնության հետեւանք է, թե իսկապես անզգուշության հետեւանք: Հիմա տվյալ դեպքում հարց է առաջանում՝ ով է պարտակել այս երեխայի դեպքը, բժիշկնե՞րը, որոնք չգիտես ինչու, ում հորդորով կամ պարտադրանքով չի ահազանգել ոստիկանություն, թե՞ ոստիկանությունում էլի նույն պատճառներով ծածկադմփոց են իրականացրել: Փաստն այն է, որ եթե նույնիսկ այս երեխան ինքն է դիպչել Սանասարյանի մեքենային, սահմանված կարգով ոստիկանություն պետք է ահազանգ լիներ: Այնպես որ, ինչպես ասում են սա նոր Հայաստանն է, որտեղ նույնպես հանցագործություններ են ծածկադմփոց արվում բարձրաստիճան կամ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Դավիթ Սանասարյանն այս իշխանության հայելին է:

Անի Սահակյան

դիտվել է 2507 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am