Պահանջվում է նոր մոտեցում՝ Ալիևի սանձարձակությանն ի պատասխան

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին, ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը», ասվում է ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, արդեն իսկ նշվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո սեպտեմբերի 23-ին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական հանդիպումները կայցել էին սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ միջնորդներն առանձին և համատեղ հանդիպումներ ունեցան:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նշել էին, որ «երկու նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո իրենց գործունեության, ներառյալ՝ հակամարտության մարդասիրական և անվտանգային չափումների առնչությամբ Փարիզում և Ժնևում վերջերս անցկացված խորհրդակցությունների վերաբերյալ»:

Միջնորդները, համաձայն հայտարարության, մատնանշել էին՝ «ամառային շրջանում բռնությունը նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի, այդ թվում՝ ուղղակի հաղորդակցության օղակների օգտագործման դրական արդյունքները, և խորին ցավակցություն են արտահայտել մահվան վերջին դեպքի առնչությամբ»:
«Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և դեպի խաղաղություն տանող ու բանակցություններին նպաստող մթնոլորտը պահպանելու հավելյալ միջոցների քննարկումը», - ասված է փաստաթղթում: Հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարությունը՝ միջնորդները սեպտեմբերին կողմերին հորդորել են նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը:

Նկատենք, որ սեպտեմբերին Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել էր իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարել էր դիվերսիայի փորձ կասեցնելու մասին։

Այժմ համանախագահները ժամանեցին տարածաշրջան Ալիևի՝ Հայաստանի հասցեին արված հրապարակային կոշտ հայտարարությունների ֆոնին: Նախ՝ Ալիևը որոշեց ուշացումով պատասխանել Փաշինյանի ստեփանակերտյան հանդիպմանը, ապա Փաշինյանը պատասխանեց Ալիևի 2 ելույթներին, որոնք նա հնչեցրեց Պուտինի ներկայությամբ:

Առաջիկա հնարավոր հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև թերևս կլինեն ամենալարվածը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները:
Հայկական կողմը պետք է մշակի նոր մոտեցում՝ Ալիևի սանձարձակությանն ի պատասխան:

Թամար Բագրատունի

դիտվել է 742 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am