Թուրքիայի խորհրդարանի առաջ բողոքի ակցիա է սկսվել
Demokrat Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի շենքի դիմաց ինքնաբուխ բողոքի ակցիա է սկսվել: Թուրքական խորհրդարանի մոտ հավաքված հազարավոր մարդիկ հայտարարում են, որ թույլ չեն տա Թուրքիայում ստեղծել «շարիաթի, խալիֆաթի սահմանադրություն»: Ակցիա է սկսվել այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանն այսօր կեսօրին հայտարարել է, որ երկրի նոր սահմանադրությունը պետք է համապատասխանի իսլամի նորմերին: Բողոքի ակցիայի մասնակիցները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից սահմանադրության մեջ ամրագրած աշխարհիկ արժեքները ցնցելու մեջ:
