Ադրբեջանի ընդդիմությունը պահանջել է հետաքննել Ալիևի ընտանիքին վերաբերող «պանամական փաստաթղթերը»
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ պահանջելով հետաքննել «Պանամական փաստաթղթերում» Ադրբեջանին առնչվող նյութերը:«Ազգային խորհուրդը պահանջում է գլխավոր դատախազից անցկացնել հետաքննություն և տեղեկացնել հասարակությանը հետաքննության ընթացքի ու արդյունքների մասին»,- ասված է Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի դիմումի մեջ:
