Իշխանության սին հույսերն ու Վենետիկի զգուշացումը

Իշխանությունն ու իր կամակատարները երկու օր է ցնծությամբ տեղեկացնում են, որ հաղթել են եւ Վենետիկում կարողացել իրագործել քաղաքական առեւտուր՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ «Հրայր Թովմասյանի դիմաց» բանաձեւով։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունում կվավերացնեն Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան, բայց մինչ այդ Վենետիկի հանձնաժողովի վառած կանաչ լույսի ներքո ՍԴ նախագահությունից կզրկեն Հրայր Թովմասյանին: Իսկ լուծման բանալին դատաիրավական փաթեթում է, ի մասնավորի, հետեւյալ դրույթը, որը ՍԴ անդամներին առնչվողն վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հատվածն է: Շաբաթներ առաջ, երբ հայտնի դարձավ փոփոխության նախագիծը, այն որակվեց որպես «շանտաժի» եւ «կաշառքի» նախագիծ։ Ոչ իշխանականները մեծ աղմուկ բարձրացրին՝ հույս հայտնելով, որ միջազգային գործընկերներն իշխանություններին թույլ չեն տա օրենքի ուժ տալ իրենց բիրտ մտադրություններին։
Այս դրույթով ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ խոստումով, որ մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները: Այս դրույթը, իհարկե, գործելու է կամավորության սկզբունքով, սա է Վենետիկի հանձնաժողովի պահանջը, բայց նկատի ունենալով իշխանության ՝դատաիրավական համակարգի նկատմամբ ունեցած վերաբերմունքն ու պատկերացումները, կարող են ասել, որ կամավորը կվերածեն պարտադիրի եւ ճնշումներով ու շանտաժով դատավորներից ոմանց կստիպեն վաղաժամ թոշակի անցնել: Այստեղ կա մի բայց, որը մենք՝ ոչ իրավաբաններս հաշվի չենք առել եւ այդ նրբություններին տիրապետում են մասնագետները:
Ըստ այդմ ՍԴ անդամներից դիցուք 7-ը չեն կարող կամ չպետք է թեկուզ կամավորությամբ վաղաժամ թոշակի անցնեն. Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է այս հարցում հանձնաժողովի մտահոգությունները <<Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի>>։

Եւ, ի վերջո, ՍԴ դատավորները Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ չընդունելու այսօրվա աշխատակարգային որոշմամբ ցույց տվեցին, որ չեն պատրաստվում ընկրկել իշխանությունների ճնշումներին, կա քաջ գիտակցում, որ ՍԴ-ն մեր պետականության պահպանման վերջին բաստիոնն է, իսկ իրենք ՝ սահմանապահներ:

Անի Սահակյան

դիտվել է 1545 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am