Թուրքիան մոտ 20 միլիարդ դոլար է ծախսել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա: «Թուրքիան այսօրվա դրությամբ ընդունել է 3 միլիոն փախստականի Սիրիայից և Իրաքից, որոնց տեղավորելու վրա ծախսել է 10 միլիարդ դոլար: Եթե հաշվենք նաև ոչ կառավարական կազմակերպությունների ծախսերը, ապա գումարային առումով դա կկազմի ավելի քան 20 միլիարդ դոլար: Մենք, ի տարբերություն եվրոպական որոշ երկրների, նրանց առջև չենք փակում մեր դարպասները»,- հայտարարել է Էրդողանը:
