Իշխանությունը նոր ճակատ է բացում Հրայր Թովմասյանի դեմ

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Հրայր Թովմասյանը երեկվանից արձակուրդում էր և չէր մասնակցում իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն էր:
Ենթադրվում է, որ իշխանությունները Հրայր Թովմասյանի դեմ նոր ճակատ կբացեն, ամենայն հավանականությամբ ընթացք կտան իշխանության ողորմությունը հայցող անկախ հռչակված պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել, որ Թովմասյանն իբր խախտումներով է դարձել ՍԴ նախագահ: Արման Բբաբաջանյանը գլխավոր դատախազության առջեւ իր թատրոնի ժամանակ հայտարարեց, թե ամեն ինչ արվել է, որպեսզի Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչև Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը, և Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվի ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 65 տարեկան դառնալը:

«Նաև վաղաժամ հրաժարեցվել է իր պաշտոնից Գագիկ Հարությունյանը, որպեսզի Հրայր Թովմասյանը մնալով պատգամավորի կարգավիճակում անմիջապես նշանակվի Սահմանադրական դատարանի անդամ և որից հետո նաև ներսում՝ որպես դատարանի նախագահ», - հայտարարեց Բաբաջանյանը։ Ըստ Արման Բաբաջանյանի, այս օրինախախտումներին կամա թե ակամա նաև մասնակից են դարձել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որ Թովմասյանի փոխարեն պատգամավորական մանդատ է տվել Հանրապետականի ցուցակում հաջորդ համարին՝ Տաճատ Վարդապետյանին։

Եթե սա է իշխանության հույսը, ապա միանգամից պետք է հուսախաբ անել նրանց, քանի որ մեկ անգամ չէ, որ այս հարցը դարձել է քննարկման թեմա եւ տրվել սպառիչ պատասխաններ: Հիմնական ասելիքն այն է, որ Հրայր Թովմասյանը լինելով պատգամավոր, ընտրվել է ՍԴ անդամի պաշտոնում, իսկ պատգամավորի գործունեությունն անհամատեղելի է այլ աշխատանքի հետ՝ բացառությամբ ստեղծագործական,գիտամանկավարժականի: Մարտի 2-ին պատգամավոր Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ դատավոր և միայն դրանից հետո կազմվել է Արա Բաբլոյանի արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Եթե անգամ դա եղել է խախտում, ապա դրա համար մեղավորը ոչ այնքան Հրայր Թովմասյանն է, այլ ԱԺ ղեկավարությունը հանձին նախագահի, ՍԴ անդամի ընտրությունն անցել է օրենքի տառին համաձայն, թե ինչու ԱԺ նախագահը չի դադարեցրել պատգամավորի լիազորությունները, պետք է պատասխան տա ինքը, ոչ թե Հրայր Թովմասյանը: Կարելի է չկասկածել, որ այս անպտուղ ջանքերից հետո իշխանությունը իրավաբանական նոու-հաուն է մտածելու, սպասենք նոր հարձակումների:

Անի Սահակյան

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am