Վենետիկի հանձնաժողովը ջրեց պլանները

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը մերժել է ԱԺ միջնորդությունը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը վարույթ ընդունել` ընթացակարգային խախտումների հիմքով:
ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացության այն հատվածի թարգմանությունը, որը վերաբերում էր
Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման օրենսդրական սխեմային` այդ կարգավորումը դիտարկելով մտագոիչ և անընդունելի:
«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։
59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետհեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։
60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՒՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ցույց է տալիս, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու երազանքը իշխանավորները չեն կարողանալու իրագործել, եթե ՍԴ դատավորները ինքնակամ հրաժարական չներակացնեն: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջ քաշած այն թեզը, թե նախկին ՍԴ անդամներն այժմ ՍԴ դատավոր չեն համարվում, փաստորեն միջազգային պրակտիկայում աբսուրդային է:
Վենետիկի հանձնաժողովը ջրեց նաև Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխական թիմի մյուս պլանը` ՍԴ դատավորներին ժամանակից շուտ թոշակի ուղարկել` ցմահ բարձր թոշակի դիմաց: Ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանը բացատրություն պահանջի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից ու պաշտոնի մասին երազող Գագիկ Ջհանգիրյանից` ինչու են ապակողմնորոշել վարչապետին ու նրան ՍԴ-ի հետ կապված կեղծ խորհուրդներ տվել:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 2536 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am