Նիկոլ Փաշինյանը կատարվածի համար պետք է պատասխանատվություն պահանջի

 Սահմանադրական դատարանը մերժել է ԱԺ միջնորդությունը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը վարույթ ընդունել: Որպես որոշման հիմնավորում մատնանշվում է ընթացակարգային խախտումը:

Մենք նախկինում արդեն գրել ենք, որ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բովանդակային և ընթացակարգային ակնհայտ խախտումներով։ Այսպես` ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, թե ինչ է նշանակում ՍԴ դատավորի էական կարգապահական խախտում, որի հիմքով, հիշեցեննք, ԱԺ-ն ներկայացրել էր իր հիմնավորումը:
Դատավորի էական կարգապահական խախտում է համարվում ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ բացակայելը, 2 նկատողություն կամ 1 խիստ նկատողություն ունեցող ՍԴ դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը, երրորդ` ՍԴ նախագահի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Միաժամանակ` ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ԱԺ-ն կարող է ՍԴ դատավորի լիազրությունների կասեցման որոշման նախագիծ ներկայացնել խախտումը հայտնի դառնալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
Կարգապահական խախտումը հայտնի է դարձել հունիսի 21-ին, այսինքն՝ ավելի քան 3 ամիս առաջ, երբ ՍԴ-ն հրապարակեց աշխատակարգային որոշում, ըստ որի` Հրայր Թովմասյանը մասնակցելու է Քոչարյանի գործի քննությանը:
Եթե Ազգային ժողովը գտնում էր, որ Հրայր Թովմասյանը Քոչարյանի գործով անկողմնակալ լինել չի կարող և մասնակցելով գործի քննությանը` կատարել է կարգապահական խախտում, ապա երկշաբաթյա ժամկետում պետք է սկսեր լիազորությունների կասեցման գործընթաց, ինչը տվյալ դեպքում չի արվել: Ազգային ժողովը ՍԴ նախագահի լիազորությունների կասեցման գործընթացը սկսել է սեպտեմբերի 6-ին, երբ այդ ժամկետները վաղուց արդեն անցել էին: Հետևաբար Ազգային ժողովի միջնորդությունը այս տեսքով ուղղակի չէր կարող դառնալ բարձր դատարանի քննարկման նյութ: Սահմանադրական դատարանն այս իմաստով գտնվել է իր բարձրության վրա` պահելով սահմանադրական կարգի պահանջները, տուրք չտալով օրվա քաղաքական շանտաժներին:
Օրվա իշխանության համառ ջանքերի շնորհիվ Հայաստանում ակամայից ստեղծվել է մի վիճակ, երբ Սահմանադրական դատարանը ինքնաբերաբար դառնում է ազատ և բարձր դատարան, որը չի ենթարկվում քաղաքական ճնշումների, գործում է բացառապես օրենքով: Հայաստանն այժմ ունի բացառիկ շանս` ունենալու իշխանության թևերի տարանջատում: Դատարանները կարող են դառնալ գործադիր և օրենսդիր իշխանության հակակշիռ, մի բան, որի մասին միշտ խոսվել է որպես երանելի տեսություն:
Վերադառնալով Ազգային ժողովի կողմից ՍԴ ուղարկված Թովմասյանի լիազորությունների կասեցման նախագծին` նշենք, որ իրականում այն շատ թույլ և խոցելի իրավական հիմքեր ուներ ի սկզբանե: Սա հերթական արջի ծառայությունն էր Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը: Նիկոլ Փաշինյանը պետք է կատարվածի համար պատասխանատվություն պահանջի այս նախագծի կոմբինատորներից և վերջապես հասկանա, որ պետք է փոխել իշխանության իրավաբաններին, հավաքել ավելի գրագետ ու բանիմաց թիմ:

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 2755 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am